From Wikipedia, the free encyclopedia
Քամիլա Յակոբին Քոլեթ (նորվ.՝ Camilla Jacobine Collett), ծնված Վերգելան (նորվ.՝ Wergeland, հունվարի 23, 1813[1][2][3][…], Քրիստիանսանդ, Lister og Mandals amt, Նորվեգիա[4] - մարտի 6, 1895[5][2][3][…], Քրիստիանիա, Նորվեգիա), նորվեգացի գրող, բանաստեղծուհի։ Համարվում է Նորվեգիայի առաջին ֆեմինիստը։
Քամիլա Քոլեթ | |
---|---|
Ծննդյան անուն | բուկմոլ՝ Camilla Wergeland |
Ծնվել է | հունվարի 23, 1813[1][2][3][…] |
Ծննդավայր | Քրիստիանսանդ, Lister og Mandals amt, Նորվեգիա[4] |
Վախճանվել է | մարտի 6, 1895[5][2][3][…] (82 տարեկան) |
Վախճանի վայր | Քրիստիանիա, Նորվեգիա |
Գերեզման | Քրիստոս Փրկչի տաճարի գերեզմանատուն[6] |
Մասնագիտություն | ակնարկագիր և կանանց իրավունքների պաշտպան |
Լեզու | նորվեգերեն |
Քաղաքացիություն | Նորվեգիա |
Անդամակցություն | Նորվեգիայի կանանց իրավունքների ասոցիացիա |
Ամուսին | Peter Jonas Collett?[1] |
Զավակներ | Robert Collett? և Alf Collett? |
Կայք | dokpro.uio.no/litteratur/collett/ |
Camilla Collett Վիքիպահեստում |
Հրապարակախոս Հենրիկ Առնոլդ Վերգելանի քույրն է։
Քամիլա Քոլեթը ծնվել է 1814 թվականի հունվարի 23-ին Քրիստիանսանդում։ Նրա հայրը Նիկոլայ Վերգելանն էր՝ ականավոր աստվածաբան, քաղաքական գործիչև կոմպոզիտոր։ Երբ Քամիլան ընդամենը չորս տարեկան էր, ընտանիքը տեղափոխվում է Էյդսվոլ։ Աղջիկը մանկուց կրթված է եղել, վաղ տարիքից պահել է օրագիր, զբաղվել է ընթերցանությամբ ու երաժշտությամբ։
Երբ Քամիլա Քոլեթը տասնվեց տարեկան էր, այցելում է Քրստիանիա՝ ներկայիս Օսլո մայրաքաղաք։ Այստեղ նրա և բանաստեղծ Յուհան Սեբաստիան Վելհավնի միջև սիրավեպ է սկսվում։ Ի դեպ, վերջինս Առնոլդ Վերգելանի՝ Քամիլայի եղբոր թշնամին էր։ Սակայն Քամիլայի և Յույանի հարաբերությունները այնքան էլ խորը չէին, ուստի շուտով ստիպված բաժանվում են։
1841 թվականի Քամիլա Վերգելանը ամուսնանում է Փեթեր Քոլեթի հետ։ Վերջինս հայտնի քաղաքական գործիչ էր և գրաքննադատ։
Քամիլա Քոլեթը հիմնականում ստեղծագործել է արձակ ոճում։ Նրա առաջին հաջողված ստեղծագործությունը համարվում է «Ամթմանդենի դուստրերը» (նորվ.՝ Amtmandens Døttre) վեպը։ Սա լույս տեսավ երկու մասով՝ 1854 և 1855 թվականներին։ Գրքում վեր են հանված այն դժվարությունները, որոնց հետ առնչվում է այդ ժամանակներում ապրող կինը՝ նահապետական հասարակությունում։ Քոլեթը թղթին է հանձնել նաև մի շարք պատմվածքներ, հոդվածներ և հուշագրություններ։
Համատեղ տասը տարի ապրելուց հետո, Քոլեթի ամուսինը կնքում է իր մահկանացուն։ Ընտանիքում այդ ժամանակ մեծանում էին չորս երեխաներ։ Քանի որ որդիներին չէր կարողանում պահել, Քամիլա Քոլեթը վաճառում է իր տունը։ Շուտով վրա հասած ծանր ֆինանսական դրության պատճառով բանաստեղծուհին ստիպված երեք որիդիներին տալիս է դաստիարակության հարազատների մոտ։
Քամիլա Քոլեթն իր մահկանացուն կնքում է 1895 թվականի մարտի 6-ին՝ ութսունմեկ տարեկան հասակում՝ Քրիստիանիայում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.