![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/46/Lugduname_molecule_ball.png/640px-Lugduname_molecule_ball.png&w=640&q=50)
Քաղցր համ
From Wikipedia, the free encyclopedia
Քաղցր համ,համի ընկալման առանձին տեսակ, ինչպես նաև արտահայտություն, որը բնութագրում է համապատասխան ընկալիչները թիրախավորող նյութերը։ Հանդիսանում է հինգ «հիմնական» համերից մեկը։ Քաղցրի ընկալումը տեղի է ունենում հատուկ քաղցր միացությունների նկատմամբ զգայուն ընկալիչներով։ Քաղցրությունը հիմնականում ասոցացվում է հաճելի զգացողությունների հետ, առավել հաճախ, մարդիկ քաղցրությունն ընկալում են ածխաջրերով հարուստ սնունդ ընդունելու ժամանակ, ինչպիսիք են շաքարը կամ գլյուկոզը։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/46/Lugduname_molecule_ball.png/640px-Lugduname_molecule_ball.png)
Ամենաքաղցր հայտնի միացությունը լուգդունամն է՝ (N-(4-ցիանոֆենիլ)-N-(2,3-մեթիլենհիդրօքսիբենզիլ) գուանիդին քացախաթթու)։ Համարվում է, որ այս միացությունը 150.000-200.000 անգամ քաղցր է սախարոզից։ Սակայն դրա օգտագործումը, որպես սննդային հավելում թույլատրված չէ։