Քաղաքացիական ազգայնականություն
From Wikipedia, the free encyclopedia
Քաղաքացիական ազգայնականություն, նաև հայտնի է որպես զարգացած ազգայնականություն, ազատության, հանդուրժողականության, հավասարության և անհատական իրավունքներին համատեղելի ազգայնականության ոչ քսենոֆոբ տեսակին հավատող քաղաքական փիլիսոփաների կողմից սահմանված ազգայնականության տեսակ[1][2]։ Հաճախ վաղ քաղաքացիական ազգայնական են համարվում Էռնեստ Ռենան[3] և Ջոն Ստյուարտ Միլը[4][5]։ Քաղաքացիական ազգայնականները հաճախ պաշտպանում են ազգային ինքնության արժեքը, պնդելով, որ փոխադարձ, ինքնավար[6] կյանք վարելու համար անհատները ունեն ազգային ինքնության կարիք, ինչպես նաև ժողովրդավար քաղաքական գործիչները ճիշտ աշխատելու համար նույնպես ունեն ազգային ինքնության կարիք[7]։
Չշփոթել Սահմանադրական հայրենասիրություն հոդվածի հետ։