![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/64/Political_Compass_standard_model.svg/langhy-640px-Political_Compass_standard_model.svg.png&w=640&q=50)
Քաղաքական սպեկտր
From Wikipedia, the free encyclopedia
Քաղաքական սպեկտր, համակարգ, որը միմյանց է կապում տարբեր քաղաքական դիրքեր՝ բնութագրելու և դասակարգելու մեկ կամ մի քանի այլ երկրաչափական առանցքներ, որոնք ներկայացնում են անկախ քաղաքական հարթություններ[1]: Քաղաքական կողմնացույցի ու քաղաքական քարտեզի արտահայտություններն օգտագործվում են նաև քաղաքական սպեկտրում, հատկապես դրա երկչափական մոդելների համար[2][3][4][5]։
Քաղաքական սպեկտր | |
---|---|
![]() Երկկողմանի քաղաքական կողմնացույցի գծապատկեր, հորիզոնական՝ սոցիալ-տնտեսական առանցքով և ուղղահայաց՝ սոցիալ-մշակութային առանցքով և գաղափարապես ներկայացուցչական քաղաքական գույներով, օրինակ` քաղաքական սպեկտրի հաճախակի օգտագործվող մոդելի համար | |
![]() |
Երկարատև սպեկտրները ներառում են ձախ-աջ հարթություն, որն ի սկզբանե վերաբերում էր նստաշրջանի կազմակերպմանը Ֆրանսիայի պառլամենտի հեղափոխությունից հետո (1789–1799), ձախ կողմում գտնվում էին արմատականները, իսկ աջ կողմում արիստոկրատները[1][6]։ Թեև միջազգայնորեն կոմունիզմը և սոցիալիզմը սովորաբար դիտարկվում են ձախ կողմում, պահպանողականությունը և ֆաշիզմը միջազգայնորեն դիտարկվում են աջ կողմում։ Լիբերալիզմը կարող է նշանակել տարբեր բաներ տարբեր համատեքստերում[1]։ Երբեմն ձախ (սոցիալական լիբերալիզմ), երբեմն աջ (դասական լիբերալիզմ)։ Միջանկյալ աշխարհայացք ունեցողները երբեմն դասակարգվում են որպես ցենտրիստներ։ Այսպես ասած, լիբերալներնին ու նեոլիբերալներին հաճախ անվանում են նաև կենտրոնամետներ։ Քաղաքականությունը, որը մերժում է սովորական ձախ–աջ սպեկտրը, հաճախ հայտնի է որպես սինկրետիկական քաղաքականություն[7][8], չնայած պիտակը հակված է սխալ պատկերացնել այն դիրքերը, որոնք տրամաբանական դիրք ունեն երկբևեռ սպեկտրում, քանի որ դրանք, կարծես, պատահականորեն միավորված են մեկ առանցքի՝ ձախ-աջ սպեկտրի շուրջ։
Քաղաքագետները հաճախակի նշում են, որ մեկ ձախակողմյան առանցքը չափազանց պարզ ու անբավարար է քաղաքական համոզմունքների առկա տատանումները նկարագրելու համար և ընդգրկում է այլ առանցքներ[1][8]։ Չնայած բևեռային հակապատկերների նկարագրական բառերը կարող են տարբեր լինել, հանրաճանաչ երկքաղաքային սպեկտրների առանցքները սովորաբար բաժանվում են տնտեսական խնդիրների (ձախ-աջ հարթության վրա) և սոցիալ-մշակութային հարցերի (իշխանություն-ազատություն) հարթության միջև[1][9]։