From Wikipedia, the free encyclopedia
Քաթրին Ցետել (գերմաներեն՝ Kathrin Zettel․ օգոստոսի 5, 1986, Scheibbs, Scheibbs District, Ստորին Ավստրիա, Ավստրիա), ավստրիացի նախկին լեռնադահուկորդուհի։ 2014 թվականին Սոչիում կայացած ձմեռային օլիմպիական խաղերում հաղթել է մի շարք մրցավազքերում և նվաճել բրոնզե մեդալ։
Քաթրին Ցետել | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում՝ | լեռնադահուկորդ |
Երկիր՝ | Ավստրիա |
Ծննդյան ամսաթիվ՝ | օգոստոսի 5, 1986 (38 տարեկան) |
Ծննդավայր՝ | Scheibbs, Scheibbs District, Ստորին Ավստրիա, Ավստրիա |
Հասակ՝ | 167 սանտիմետր |
Քաշ՝ | 64 կիլոգրամ |
Ցետելը ծնվել է 1986 թվականին[1] Ստորին Ավստրիայի Շայբս քաղաքում։ Լեռնադահուկային սպորտով սկսել է զբաղվել պատանեկան տարիքից, իր ծննդավայրի մերձակայքում գտնվող Գյոստլինգ բնակավայրի մարզաբազայում։ Հիմնականում մասնագիտացել է հսկա սլալոմ և սլալոմ մարզաձևերում։ Ցետելն իր նորամուտը աշխարհի գավաթի խաղարկությունում նշել է 2004 թվականի մարտին, իսկ այդ հեղինակավոր մրցաշարի մրցափուլերում իր իր առաջին հաղթանակը տոնել է 2006 թվականի նոյեմբերին։ 2009 թվականին նվաճել է աշխարհի չեմպիոնուհու տիտղոսը համակցված մրցաձևում։
2010 թվականի հունվարին Մարիբորում տարել է իր առաջին հաղթանակը սլալոմում, որի համար նրա անվան դիմաց գրանցվել է երկու հաղթանակ տեխնիկական մրցաշարերում[2]։ 2014 թվականին Սոչիում կայացած ձմեռային օլիմպիական խաղերում նա Ռոզա Խուտորում անցկացված սլալոմի մրցումներում դարձել է բրոնզե մեդալակիր՝ հոկտեմբերից ի վեր առաջին անգամ բարձրանալով պատվո հարթակին։ Դա տեղի է ունեցել նրա տատիկի մահից ընդամենը երկու օր անց[3]։
2015 թվականին հրաժեշտ տալով ակտիվ սպորտին՝ Ցետելը բնակություն է հաստատել Շտիրիայում, դարձել «Blue Power» հողմատուրբինային ընկերության բաժնետոմսերի փայատեր։ Դրանք փոքրաչափ տուրբիններ են (1,7 մ տրամագծով) և նախատեսված են տանտերերի կողմից օգտագործվելու համար։ Ցետելը ղեկավարում է նշված ընկերության սոցիալական մեդիան[4]։
Մրցաշրջանը | Տարիքը | Ընդհ․ հաշվ․ | Սլալոմ | Հսկա սլալոմ |
Գերհսկա սլալոմ՝ Super G | Ճեպավայրէջք / Downhill | Համակցված / Combined |
---|---|---|---|---|---|---|---|
2005 | 18 | 36 | 23 | 18 | — | — | — |
2006 | 19 | 7 | 4 | 6 | 30 | — | 6 |
2007 | 20 | 11 | 8 | 7 | 31 | 49 | 11 |
2008 | 21 | 13 | 9 | 6 | 23 | — | 11 |
2009 | 22 | 4 | 6 | 2 | 23 | — | 3 |
2010 | 23 | 5 | 2 | 2 | 37 | — | 14 |
2011 | 24 | 13 | 6 | 10 | — | — | — |
2012 | 25 | 12 | 5 | 19 | 44 | — | 5 |
2013 | 26 | 7 | 8 | 5 | — | — | 8 |
2014 | 27 | 14 | 11 | 5 | — | — | — |
2015 | 28 | 7 | 5 | 8 | — | — | 3 |
Մրցաշրջանը | Ամսաթիվը | Մրցավայրը | Մրցաձևը |
---|---|---|---|
2007 թ | 25 նոյեմբերի 2006թ | Ասպեն, ԱՄՆ | Հսկա սլալոմ |
28 դեկտեմբերի 2006թ | Զեմերինգ, Ավստրիա | Հսկա սլալոմ | |
2009 թ | 25 հոկտեմբերի 2008թ | Զյոլդեն, Ավստրիա | Հսկա սլալոմ |
28 դեկտեմբերի 2008թ | Սեմերինգ, Ավստրիա | Հսկա սլալոմ | |
25 հունվարի 2009թ | Կորտինա դ’Ամպեցո, Իտալիա | Հսկա սլալոմ | |
6 մարտի 2009 թ | Օֆտերշվանգ, Գերմանիա | Հսկա սլալոմ | |
2010 թ | 16 հունվարի 2010 թ | Մարիբոր, Սլովենիա | Հսկա սլալոմ |
17 հունվարի 2010 թ | Սլալոմ | ||
2013 թ | 25 նոյեմբերի 2012թ | Ասպեն, ԱՄՆ | Սլալոմ |
Տարին | Տարիքը | Սլալոմ | Հսկա սլալոմ |
Գերհսկա սլալոմ / Super-G | Ճեպավայրէջք / Downhill | Համակցված / Combined |
---|---|---|---|---|---|---|
2005 թ․ | 18 | 4 | — | — | — | 6 |
2007 թ․ | 20 | 5 | 9 | — | — | 5 |
2009 թ․ | 22 | DNF1 | 6 | — | — | 1 |
2011 թ․ | 24 | 2 | 12 | — | — | — |
2013 թ․ | 26 | 10 | 4 | — | — | — |
2015 թ․ | 28 | 5 | 7 | — | — | 6 |
Տարին | Տարիքը | Սլալոմ | Հսկա սլալոմ |
Գերհսկա սլալոմ / Super-G | Ճեպավայրէջք / Downhill | Համակցված / Combined |
---|---|---|---|---|---|---|
2006 թ․ | 19 | DSQ1 | 7 | — | — | 4 |
2010 թ․ | 23 | 13 | 5 | — | — | 4 |
2014 թ․ | 27 | 3 | 19 | — | — | 13 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.