թուրք քաղաքական գործիչ From Wikipedia, the free encyclopedia
Կադիր Թոփբաշ (թուրքերեն՝ Kadir Topbaş, հունվարի 8, 1945[1], Բերդագրակ, Արդվինի մարզ, Թուրքիա - փետրվարի 13, 2021[2], Ստամբուլ, Թուրքիա), թուրք քաղաքական գործիչ, ճարտարապետ և բիզնեսմեն։ 2004-2017 թվականներին զբաղեցրել է Ստամբուլի քաղաքապետի պաշտոնը։
Քադիր Թոփբաշ | |
Կուսակցություն՝ | Արդարության և զարգացման կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Ստամբուլի համալսարան և Մարմարա համալսարան |
Մասնագիտություն՝ | ճարտարապետ, քաղաքական գործիչ, պետական ծառայող, ձեռնարկատեր, ուսուցիչ, քարոզիչ և աստվածաբան |
Դավանանք | իսլամ |
Ծննդյան օր | հունվարի 8, 1945[1] |
Ծննդավայր | Բերդագրակ, Արդվինի մարզ, Թուրքիա |
Վախճանի օր | փետրվարի 13, 2021[2] (76 տարեկան) |
Վախճանի վայր | Ստամբուլ, Թուրքիա |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Ծնվել է 1945 թվականին Արդվինի մարզի Յուսուֆելի քաղաքում։ Ընտանիքի հետ 1946 թվականին տեղափոխվել է Ստամբուլ։ Բարձրագույն կրթությունը ստացել է Ստամբուլի համալսարանի ճարտարապետության պատմության բաժնում։ 1972 թվականին ավարտել է աստվածաբանության ֆակուլտետը, իսկ 1974 թվականին՝ ճարտարապետության բաժինը։ Աշխատել է որպես քարոզիչ և ուսուցիչ Էդիրնեում։ 1994- 1998 թվականներին եղել է Ստամբուլի նախկին քաղաքապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդական՝ զբաղվելով օսմանյան պատմական պալատների և շենքերի վերականգնմամբ։ Նա Բեյօղլուում ունի սեփական ռեստորան՝ «Saray Muhallebicisi» անվամբ։ Էրդողանի վարչապետ նշանակվելուց հետո, Թոփբաշը դարձել է Բեյօղլու շրջանի ղեկավար, որտեղ էլ բնակվում է ներկայումս։ Դեռևս 1977 և 1987 թվականներին առաջադրել էր իր թեկնածությունը՝ Արդվինի մարզից Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր դառնալու համար, սակայն երկու փորձն էլ ձախողվել է։ Մահացել է 2021 թվականի փետրվարի 13-ին, Ստամբուլում։
Շքանշանի երիզը | Շքանշանի անվանում | Երկիր | Ամսաթիվ | Վայր | Նոթեր | Ծնթ. |
---|---|---|---|---|---|---|
Մշակութային ներդրման համար մրցանակ | Հարավային Կորեա | 12 սեպտեմբերի 2014 | Սեուլ | [3][4] | ||
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.