From Wikipedia, the free encyclopedia
«Փրատ ընդ Ուիտնի » (անգլ.՝ Pratt & Whitney) — ամերիկյան քաղաքացիական և ռազմական ավիացիայի համար ավիացիոն շարժիչներ արտադրող ընկերություն։ Ներկա պահին համարվում է United Technologies ֆինանսաարդյունաբերական կորպորացիայի մասը։ Ընկերությունը մտնում է ավիաշարժիչների արտադրողների «մեծ եռյակի» մեջ` բրիտանական Rolls-Royce Group plc և ամերիկյան Ջեներալ էլեկտրիկ ընկերությունների հետ միասին։ Բացի ավիաշարժիչներից, «Փրատ ընդ Ուիտնի » արտադրում է մոդուլային և տեղափոխող գազատուրբինային կայաններ` արդյունաբերական նպատակների համար, լոկոմոտիվների և հռթիռային շարժիչներ։
Փրատ ընդ Ուիտնի | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն |
Հիմնադրված է | 1925[1] |
Հիմնադիր | Frederick Rentschler? |
Վայր | East Hartford և Կոնեկտիկուտ, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ[2][1] |
Արդյունաբերություն | ինքնաթիռաշինական ընկերություն |
Մայր ընկերություն | RTX? |
Դուստր ընկերություններ | Pratt & Whitney Canada? |
Սեփականատեր | RTX? |
Կայք | prattwhitney.com(անգլ.) |
Pratt & Whitney Վիքիպահեստում |
«Փրատ ընդ Ուիտնի Քոմփանի» ընկերությունը հիմնադրվել է 1860 թվականին՝ Փրատ Ֆրենսիսի և Ուիթնի Էմոսի կողմից Հարթֆորդում։ Ընկերությունը զբաղվում էր հաստոցների, կարի մեքենաներ արտադրողների համար պահեստամասերի և Ամերիկայի քաղաքացիական պատերազմի ընթացքում Հյուսիսի (Միություն) բանակի համար հրազենի արտադրության համար նախատեսված սարքավորումների արտադրությամբ։
1925 թվականին ավիացիոն ինժեներ Ֆրեդերիկ Ռենչլերը դիմեց «Փրատ ընդ Ուիտնի » ընկերությանը` իրեն նոր ավիացիոն շարժիչների արտադրության համար միջոցներ և վայրեր տրամադրելու նպատակով։ «Փրատ ընդ Ուիտնի » ընկերությունը տրամադրեց նրան 250 հազար դոլարի չափով վարկ և տարածք իրենց շենքերում՝ «Փրատ ընդ Ուիտնի » անունն օգտագործելու իրավունքով։ «Փրատ ընդ Ուիտնի » առաջին «Pratt & Whitney R-1340 Wasp» շարժիչի աշխատանքներն ավարտվել են 1925 թվականին՝ Սուրբ Ծննդի նախօրյակին։ Այն հեշտությամբ անցավ որակավորման փորձարկումները ռազմածովային նավատորմում 1926 թվականի մարտին, և Միացյալ Նահանգները հոկտեմբերին պատվիրեց 200 շարժիչ։ Ինքնաթիռները «Pratt & Whitney R-1340 Wasp» շարժիչներով ցուցաբերեցին այնպիսի արագություն, բարձրություն, կատարում և հուսալիություն, որ դա դարձավ ամերիկյան ավիացիայի հեղաշրջումը։
1929 թվականին Ֆրեդերիկ Ռենչլերը ավարտեց «Փրատ ընդ Ուիտնի Մաշինե Տուլ» ընկերության հետ համագործակցությունը և հիմնադրեց «Յունայթեդ Էյքրաֆթ ընդ Տրանսպորտ» ընկերությունը, որը նախապես եղել է «Յունայթեդ Թեքնոլոջիս» ընկերությունը։ Նախկինում կազմված համաձայնագրի համաձայն՝ Ռենչլերն իրավունքները սահմանափակված չէին «Փրատ ընդ Ուիտնի » մակնիշի նկատմամբ և օգտվելով դրանից՝ նա իր նոր ընկերությունն անվանեց «Փրատ ընդ Ուիտնի»։
2005 թվականի օգոստոսի 2-ին «Փրատ ընդ Ուիտնի ն» ընկերությունը Rocketdyne հեղուկա-հրթիռային շարժիչ արտադրող ընկերությունից ձեռք է բերել Boeing օդանավաշինական ընկերության համար շարժիչներ արտադրելու իրավունք և անվանափոխվել այն «Փրատ ընդ Ուիտնի Ռոքեյդայն Ինք.»-ի։
1971 թվականին Ֆորմուլա 1-ի ավտոմրցաշարի աշխարհի առաջնության ժամանակ երևան եկավ «Փրատ ընդ Ուիտնիի» «Լոտուս» գազատուրբինային շարչիչը։ Սակայն, երեք մրցակցություններից ոչ մեկում այն չի կարողացել հասել հաջողության։ Միակ լավագույն արդյունքը եղել է Ֆորմուլա 1-ի ապագա կրկնակի չեմպիոն Էմերսոն Ֆիտտիպալդի հաշվին՝ 1971 թվականի Իտալիայի գրան-պրիի ժամանակ, որտեղ նա գրավել է 8-րդ տեղը։։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.