Փոքր բիզնեսներ
From Wikipedia, the free encyclopedia
Փոքր բիզնեսներ (անգլ.՝ Small businesses), փոքր թվով աշխատողներ և/կամ ավելի քիչ տարեկան եկամուտ ունեցող կազմակերպությունների տեսակ։
Բիզնեսը սահմանվում է որպես «փոքր»՝ պետական աջակցության համար դիմելու և արտոնյալ հարկային քաղաքականությանը համապատասխանելու համար։ Որակավորումները տարբեր են՝ կախված երկրից և արդյունաբերությունից (տասնհինգ աշխատողից սկսած՝ 2009 թվականին Ավստրալիայում «աշխատանքի մասին օրենքի» համաձայն, հիսուն աշխատողից սկսած՝ համաձայն Եվրամիության կողմից օգտագործվող սահմանման, և հինգ հարյուրից պակաս՝ ԱՄՆ Փոքր բիզնեսի կառավարման բազմաթիվ ծրագրերին համապատասխանելու համար)։ Փոքր բիզնեսը կարող է դասակարգվել նաև այլ մեթոդներով, ինչպիսիք են տարեկան եկամուտները, վաճառքը, ակտիվները, տարեկան համախառն եկամուտը, զուտ շահույթը, աշխատողների թիվը ամենալայն կիրառվող չափորոշիչներից մեկն է[1]։
Շատ երկրներում փոքր բիզնեսները ներառում են սպասարկման կամ մանրածախ գործունեության տեսակները, ինչպիսիք են փոքր մթերային խանութները, հացաբուլկեղենի խանութներ, վարսավիրանոցները կամ առևտրականները (օրինակ՝ ատաղձագործներ, էլեկտրիկներ), ռեստորաններ, լուսանկարիչներ, օնլայն բիզնեսներ և այլն։ Որոշ մասնագետներ մատուցում են իրենց ծառայությունները՝ հիմնելով իրենց փոքր բիզնեսը, ինչպիսիք են իրավաբաններ, հաշվապահներ, ատամնաբույժներ, բժիշկներ (չնայած այդ մասնագետները կարող են նաև աշխատել խոշոր կազմակերպությունների կամ ընկերությունների համար)։ Փոքր բիզնեսները մեծապես տարբերվում են չափի, եկամուտների և առտոնությունների տեսանկյունից՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ երկրից երկիր։ Որոշ փոքր բիզնեսներ, ինչպիսիք են հաշվապահական ծառայությունների մատուցումը, կարող են պահանջել միայն բիզնեսի լիցենզիա։ Մյուս կողմից, այլ փոքր բիզնեսները, ինչպիսիք են ծերանոցները կամ ալկոհոլ մատուցող ռեստորանները, ավելի խիստ են կարգավորվում և կարող են պահանջել ստուգում և հավաստագիր տարբեր պետական մարմիններից։