From Wikipedia, the free encyclopedia
Փոշի, օրգանական կամ հանքային ծագմամբ կոշտ, մանր մասնիկներ։ Փոշուն են վերաբերում միջին տրամագծով մասնիկները՝ սկսած միկրոնի մասնիկից մինչև առավելագույնը ՝ 0,1մմ։ Ավելի խոշոր մասերը նյութը փոխակերպում են ավազի, որն ունենում է 0,1-5մմ չափեր։ Հեղուկի ազդեցության տակ փոշին վերածվում է կեղտի։
Տնային փոշում կարող են տեղ գրավել այսպես կոչված տնային փոշու տիզերը, որոնք նեխակերներ են հանդիսանում։ Նեխակերը գործնականում անվնաս է, այն չի փչացնում մթերքները և վարակիչ հիվանդություններ չի փոխանցում, ինչպես դրանք անում են օրինակ՝ մկները, առնետները, ճանճերն ու տարականները։ Տիզերը, ի տարբերություն տարականների և մրջյունների, չեն տարածում նաև պորտաբույծների ձվերը։ Սակայն տնային փոշու տիզերի կենսագործունեությանը նպաստող մթերքները շատ հաճախ ալերգիկ երևույթների և ասթմայի առաջացման պատճառ են հանդիսանում։ Լուսամուտներն ու դռները փակած բնակարանում, 2 շաբաթվա ընթացքում, հատակի 1քառ․ սմ մակերեսին և կահույքի հորիզոնական մակերեսին նստում են 12 հազար փոշու մասնիկներ։ Այդ փոշում կա 35% հանքային տարրեր, 12% գործվածքի և թղթե թափոններ, 19 % կաշվե թեփիկ, 7 % ծաղկային փոշի, 3 % մրի և ծխի մասնիկներ։ Մնացած 24 %֊ը անհայտ ծագման տիեզերական փոշի է[1]։ Համակարգչային մոդելավորման ընթացքում Արիզոնայի համալսարանի գիտնականները պարզել են, որ հետազոտված վայրերում փոշու մի մասը մարդու կյանք է ներխուժում ոչ թե կեղտոտ կոշիկի, հագուստի և այլնի միջոցով, այլ օդի հետ միասին[2].։
Փոշու մեծ ծավալով պայթյունները քիմիական արդյունաբերության հիմնական վտանգներից են հանդիսանում և տեղի են ունենում սահմանափակ տարածություններում (շինությունների ներսում, տարբեր սարքավորումներում, հանքավայրերում)։ Փոշու պայթյուններ հնարավոր են ալյուրաղացման արդյունաբերությունում, հացահատիկների շտեմարաններում (ալրային փոշի)՝ ներկանյութերի, շաքարի և այլ փոշենման կերակրատեսակների հետ փոխզդեցության արդյունքում, ինչպես նաև պլաստիկ նյութերի, դեղահաբերի արտադրության մեջ, տեքստիլ արդյունաբերության մեջ։
Քամին հողից բարձրացնում է փոշին, բույսերը տարածում են փոշու մասնիկները, հրաբուխները դուրս են մղում մոխիրը և այլն։
Մթնոլորտում փոշու առկայությունը մեծ ազդեցություն է ունենում կլիմայի վրա։ Փոշու մասնիկները կլանում են արևային ճառագայթման մի մասը, ինչպես նաև նպաստում են ամպերի ձևավորմանը՝ հանդիսանալով թունային կուտակիչներ[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.