Փողի ժամանակային արժեք
From Wikipedia, the free encyclopedia
Փողի ժամանակային արժեք, կոնցեպտ տնտեսագիտության մեջ, համաձայն որի՝ նույն փողը ներկայում ավելին արժե, քան ապագայում։ Այն հիմնված է ժամանակային նախընտրությունների վրա։
Փողի ժամանակային արժեքը բացատրում է, թե ինչու են վճարվում և ստացվում տոկոսներ․ տոկոսները, անկախ նրանից բանկային ավանդի են, թե պարտքի, փոխհատուցում են ավանդատուին կամ փոխատուին փողի ժամանակային արժեքը։
Այն նաև ներառում է ներդրումները։ Ներդրողները պատրաստ են հրաժարվել իրենց փողը ներկայում ծախսելուց, եթե նրանք իրենց ներդրումներից սպասում են ավելի շատ եկամտաբերություն ապագայում այնպես, որ ապագայի աճած գումարը բավական բարձր լինի ներկայումս գումարն ունենալու նախապատվությունը փոխհատուցելու համար։