Փոլ Սքոուլզ
անգլիացի ֆուտբոլիստ / From Wikipedia, the free encyclopedia
Փոլ Աարոն Սքոուլզ (անգլ.՝ Paul Aaron Scholes, նոյեմբերի 16, 1974(1974-11-16)[1][2][3][…], Սոլֆորդ, Salford, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն[4]), անգլիացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան, ամբողջ կարիերայի ընթացքում հանդես է եկել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբում, որի կազմում անց է կացրել ավելի քան 700 խաղ[5]։ Հեռահար հարվածների վարպետ է[6], ունի դաշտը լավ տեսնելու ունակություն և տիրապետում է կարճ և երկար փոխանցումների տեխնիկային[7][8][9]։ Շատերն նրան համարել են վերջին 20 տարիների լավագույն կենտրոնական կիսապաշտպան[7][8][9]։
Փոլ Սքոուլզ անգլ.՝ Paul Scholes | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | ||||||||||||
Ամբողջական անուն | Փոլ Ահարոն Սքոուլզ | |||||||||||
Քաղաքացիությունը | Անգլիա | |||||||||||
Մականուն | Շիկահեր արքայազն, Շիկահեր նինձյա | |||||||||||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 16, 1974 (49 տարեկան) | |||||||||||
Ծննդավայր | Սոլֆորդ, Անգլիա | |||||||||||
Հասակ | 168 | |||||||||||
Քաշ | 70 | |||||||||||
Դիրք | Կենտրոնական կիսապաշտպան | |||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||
Ներկա ակումբ | Ավարտել է ֆուտբոլիստի կարիերան | |||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||
| ||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||
| ||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||
| ||||||||||||
| ||||||||||||
Պարգևներ
| ||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Սքոուլզը յոթ տարի հանդես է եկել Անգլիայի հավաքականում։ Նա մասնակցել է չորս մեծ մրցությունների՝ աշխարհի 1998 թ., 2002 թ. առաջնություններին և Եվրոպայի 2000 թ. և 2004 թ. առաջնություններին։
2011 թվականի մայիսի 31-ին որոշում է ընդունել ավարտելու իր ֆուտբոլային կարիերան։ Բայց և այնպես 2012 թվականի հունվարի 8-ին հայտարարվեց, որ Փոլ Սքոուլզը վերադառնում է «Մանչեսթեր Յունայթեդ» որպես խաղացող մինչև 2011/12 մրցաշրջանի վերջը[10]։ Հետագայում երկարաձգեց իր գործունեությունը ակումբում մինչև 2012/13 մրցաշրջանի ավարտը։ 2013 թ. մայիսին կրկին հայտարարարեց մրցաշրջանի վերջում կարիերայի ավարտի մասին[11]։