![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/63/Paul_Stanley_-_Azkena_Rock_Festival_2010_1.jpg/640px-Paul_Stanley_-_Azkena_Rock_Festival_2010_1.jpg&w=640&q=50)
Փոլ Սթենլի
From Wikipedia, the free encyclopedia
Փոլ Սթենլի (անգլ.՝ Paul Stanley, ի ծնե Սթենլի Բերտ Էյզեն (անգլ.՝ Stanley Bert Eisen), հունվարի 20, 1952(1952-01-20)[1][2], Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]), ամերիկացի երաժիշտ, ամերիկյան Kiss հարդ ռոք խմբի հիմնադիր անդամ, ֆրոնտմեն, ռիթմ կիթառահար` 1973 թվականին խմբի հիմնադրումից մինչև 2023 թվականին խմբի լուծարումը։ Նա խմբի բազմաթիվ երգերի հեղինակ և համահեղինակ է։ Սթենլին ստեղծել է Սթարչայլդ (հայերեն՝ Աստղային երեխա, անգլ.՝ The Starchild) կերպարը Kiss խմբում իր անհատականության համար։ Որպես խմբի անդամ Սթենլին 2014 թվականին ընդգրկվել է Ռոքնռոլի փառքի սրահում։
Փոլ Սթենլի | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Paul Stanley |
Ի ծնե անուն | անգլ.՝ Stanley Bert Eisen |
Նաև հայտնի է որպես | The Starchild |
Ծնվել է | հունվարի 20, 1952(1952-01-20)[1][2] (72 տարեկան) Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Երկիր | ![]() |
Ժանրեր | հարդ ռոք |
Մասնագիտություն | հեղինակ-կատարող, նկարիչ, երաժշտական պրոդյուսեր, երգիչ և կիթառահար |
Գործիքներ | կիթառ, բաս կիթառ, հարվածային համակարգ և վոկալ |
Լեյբլ | Universal Music Group |
Կրթություն | Երաժշտության և արվեստի բարձրագույն դպրոց և Herman Ridder Junior High School? |
Անդամակցություն | KISS և Wicked Lester? |
Ամուսին | Pamela Bowen? |
Կայք | paulstanley.com |
![]() |
2006 թվականին «Hit Parader»-ը նրան ընդգրկել է բոլոր ժամանակների լավագույն 100 մետալ վոկալիստների ցանկի 18-րդ հորիզոնականում[4]։ 2010 թվականին «Gibson.com»-ի ընթերցողների հարցման արդյունքում Սթենլին 25 լավագույն ֆրոնտմենների ցուցակում զբաղեցրել է 13-րդ հորիզոնականը[5]։