ՓիքսԱրթ
գրաֆիկական խմբագրիչ / From Wikipedia, the free encyclopedia
ՓիքսԱրթը լուսանկարների խմբագրիչ է, որը ստեղծել են հայ ծրագրավորողները։ Ծրագիրը իրենից ներկայացնում է խմբագրիչ, նկարչության հավելված և սոցիալական ցանց։ ՓիքսԱրթը օգտվողներին թույլ է տալիս լուսանկարել և խմբագրել նկարները, նկարել շերտերով, կիսվել աշխատանքներով ՓիքսԱրթի համայնքի և այլ սոցիալական ցանցերում ինչպիսիք են Ֆեյսբուք և Ինստագրամ։ Հավելվածը հասանելի է iOS, Անդրոիդ և Windows Mobile սարքերի համար[1]։ Այն նաև հասանելի է Windows 8.1 և բարձր համակարգերով համակարգիչների օգտատերերին[2]։
Արագ փաստեր Տեսակ, Նախագծումը՝ ...
Տեսակ | գրաֆիկական խմբագրիչ, photograph manipulation? և բջջային հավելված |
---|---|
Նախագծումը՝ | Պիքսարտ |
ՕՀ | Անդրոիդ և iOS |
Լույս տեսավ՝ | նոյեմբեր 2011 |
Պլատֆորմ | iOS, Անդրոիդ և Windows |
Կայք | picsart.com(անգլ.) |
Փակել