Փիրս շրջան (Վաշինգտոն)
From Wikipedia, the free encyclopedia
Փիրս (անգլ.՝ Pierce County), շրջան ամերիկյան Վաշինգտոն նահանգում։ Զբաղեցնում է 4340.8 քառակուսի կիլոմետր տարածք։ 2000 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 700.820, 2010 թվականին հասել է 795.225-ի (այդ ցուցանիշով նահանգի շրջանների մեջ Փիրսը գրավում է երկրորդ, ամբողջ երկրում՝ 61-րդ տեղը)[2][3] : Փիրս շրջանի վարչական կենտրոնն ու խոշորագույն բնակավայրը Թաքոմա քաղաքն է[4]։ Շրջանը՝ որպես վարչատարածքային միավոր, կազմավորվել է 1852 թվականի դեկտեմբերի 22-ին, Օրեգոն տարածաշրջանի օրենսդիր մարմնի որոշմամբ և կոչվել ԱՄՆ-ի նախագահներից Ֆրանկլին Փիրսի անունով[5][6]։ Շրջանը հանդիսանում է Սիեթլի մետրոպոլիսային տարածքի (նախկին Սիեթլ-Թաքոմա-Բելվյու մետրոպոլիսային վիճակագրական արեալի) բաղկացուցիչ մասը։
| ||||||
Երկիր | ԱՄՆ | |||||
Կարգավիճակ | county of Washington? | |||||
Մտնում է | Վաշինգտոն | |||||
Վարչկենտրոն | Տակոմա | |||||
Բնակչություն | ▲921 130 մարդ (ապրիլի 1, 2020)[1] | |||||
Տարածք | 4679 կմ² | |||||
Հիմնադրված է | դեկտեմբերի 22, 1852 թ. | |||||
Սահմանակցում է | Քինգ շրջան, Yakima County?, Lewis County?, Thurston County?, Mason County?, Քիթսեփ և Kittitas County? | |||||
Անվանված է | Ֆրանկլին Փիրս | |||||
co.pierce.wa.us(անգլ.) | ||||||
Փիրս շրջանի տարածքում է ընկած Ռեյնիր լեռան ազգային պարկի (Mount-Rainier-Nationalpark) զգալի մասը, ուր տեղ են գտել պատմամշակութային այնպիսի հուշարձաններ, ինչպես՝ «Դրախտային իջևանատուն» («Paradise Inn», 1916 թ.) պատմական հյուրանոցը[7][8][9], Yakima Park Stockade Group պատմա-ճարտարապետական համալիրը (1930 թ.)՝ թանգարանով հանդերձ[8][10]։