From Wikipedia, the free encyclopedia
Փիթեր Օսազու[3] Օդեմվինգիե (անգլ.՝ Peter Osaze Odemwingie[4]; հուլիսի 15, 1981[1][2], Տաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ), նիգերիացի և ռուս ֆուտբոլիստ, հարձակվող, Նիգերիայի հավաքականի կազմում երեք անգամ դարձել է Աֆրկայի ազգերի գավաթի բրոնզե մեդլակիր (2004, 2006, 2010)։
Քաղաքացիությունը | Նիգերիա | ||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 15, 1981[1][2] (43 տարեկան) | ||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Տաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 182 սանտիմետր | ||||||||||||||||||||||||||||||||
Քաշ | 75 կիլոգրամ | ||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | հարձակվող | ||||||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Փիթերի ծնվելուց մեկ տարի անց ընտանիքը տեղափոխվել է Բաշկիրիա, սակայն շուտով վերադարձել է Տաշքենդ, իսկ 1993 թվականին Օդեմվինգիեն մոր և ավագ քրոջ՝ Ալսուի հետ տեղափոխվել է Նաբերեժնիե Չելնի, որտեղ մինչև 15 տարեկանը մարզվել է «ԿԱՄԱԶ» ակումբի ՄՊՄԴ-ում՝ Վիկտոր Բորիսովի ղեկավարությամբ։ 1995-1998 թվականներին զբաղվել է Մոսկվայի ԲԿՄԱ-ի ֆուտբոլային դպրոցում։ Թիմի կազմում ոչ մի խաղ չի խաղացել, նույնիսկ ակումբի երկրորդ կազմում մարզիչները նրան անհեռանկարային են համարել։ Սակայն 1998 թվականին հայրը որդուն ուղարկել է Նիգերիա, որտեղ նա սկսել է հանդես գալ «Բենդել Ինշուրենս» ակումբում, որտեղ անցկացրել է երեք մրցաշրջան։
2002 թվականին տեղափոխվել է բելգիական «Լա Լուվիեր», որի հետ նվաճել է Բելգիայի 2002/03 մրցաշրջանի գավաթը։
2005 թվականին տեղափոխվել է ֆրանսիական «Լիլ»։ Հենց այդ թիմում Օդեմվինգիեն լիովին բացահայտվել է որպես խաղացող։ Հարձակվողի համար լավագույնը դարձել է 2005/06 մրցաշրջանը, երբ նա դարձել է Ֆրանսիայի առաջնության երկրորդ ռմբարկու (14 գոլ), թիմի հետ գրավել է երրորդ տեղը առաջնությունում և ակումբի հետ դուրս է եկել Չեմպիոնների Լիգա։
2007 թվականի հուլիսին մամուլում լուրեր էին շրջանառվում նրա՝ Մոսկվայի «Սպարտակ» տեղափոխության մասին, սակայն գործարքը չի կայացել, «Սպարտակի» սեփականատեր Լեոնիդ Ֆեդունի խոսքերով՝ «Մեր ցանկալի ձեռքբերումների մեջ նա գրավում էր միայն չորրորդ տեղը։ Բացի այդ նրա համար վճարել եռեսուն միլիոն դոլար չափազանց շատ է, դա տրանսֆերային արժեքի՝ հանձնաժողովի աշխատավարձի հանրագումարն է»։ Ֆրանսիացիները տրանսֆերի արժեքի համար պահանջում էին 12 միլիոն եվրո, իսկ ինքը՝ խաղացողը, ցանկանում էր ստանալ 3 միլիոն դոլար[5]։
Հուլիսի 19-ին Օդեմվինգիեն պայմանագիր է կնքել Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ, հուլիսի 19-ին պաշտոնապես ներկայացվել է որպես «երկաթուղայինների» խաղացող և ստացել է 9 համարի մարզաշապիկը, իսկ հուլիսի 22-ին կատարել է նորամուտը Անատոլի Բեշովցի սաների կազմում՝ ԲԿՄԱ-ի դեմ խաղում։ «Լոկոմոտիվում» անցկացրած ամենահաջող մրցաշրջանը Պիտերի համար 2008 թվականի մրցաշրջանն էր։ Այդ տարի նա 10 գոլով դարձել է թիմի լավագույն ռմբարկուն։ Հետագայում նրա խաղը միայն վատացել է. հաջորդ տարի նա խփել է 7 գոլ, իսկ 2010 թվականի մրցաշրջանում ընդհանրապես չի կարողացել աչքի ընկնել՝ ցույց տալով բավականին ցածրորակ խաղ։
2010 թվականի օգոստոսի 20-ին Օդեմվինգիեն երեք տարվա պայմանագիր է կնքել «Վեստ Բրոմվիչ Ալբիոն» ակումբի հետ[6], տրանսֆերի արժեքը կազմել է 2,5 միլիոն եվրո[7]։ Նոր ակումբում նա ստացել է 24 համարի մարզաշապիկը։ Առաջին իսկ խաղում անգլիական ակումբի կազմում Օդեմվինգիեն գոլ է խփել խաղի 81-րդ րոպեին և «Վեստ Բրոմվիչին» հաղթանակ բերել «Սանդերլենդի» նկատմամբ[8]։ «Լոկոմոտիվի» երկրպագուների կողմից արված սկանդալային ռասիստական բաններից հետո և «Շնորհակալություն Վեստ Բրոմվի՜չ» գրառումից հետո[9], Փիթերն ասել է.
«Լոկոմոտիվում» ինձ վրա անընդհատ ճնշում էին գործադրում, ես զոհ էի։ Ինձ մեղադրում էին Մոսկվայում այն բանի համար, որ Նիգերիան հայտնվել է աշխարհի առաջնությունում, Իսկ Ռուսաստանը՝ ոչ։ Նրանք ասում էին, որ ես չեմ ուզում խաղալ, քանի որ մտածում եմ միայն Մունդիալի մասին, բայց դա այդպես չէ։ Երեք տարվա ընթացքում «Լոկոմոտիվն» այդպես էլ ոչ մի արդյունքի չհասավ, որոնք անհրաժեշտ էին։ Այս ամենն օգնում էր երկրպագուներին, որպեսզի ինձ քավության նոխազ դարձնեն։ Նրանք իրենց ռասիստական վանկարկումներ են թույլ տվել իմ հասցեին։ Դա դժվար էր կարգավորել, այնպես որ, հիմա ես ուրախ եմ, որ ամեն ինչ հետևում։ Ես երեք մրցաշրջան եմ անցկացրել Ռուսաստանում։ Ես խաղացել եմ մի քանի կարևոր հանդիպումներ և միշտ շնորհակալ կլինեմ նրանց այդ հնարավորության համար։ Ես կարողացա երեք տարի անցկացնել մորս կողքին՝ 15 տարեկանից ես ամբողջովին ֆուտբոլում էի, և միայն այդ պատճառով կարող եմ մոռանալ բացասական շատ բաների մասին[10]։
Իր հերթին, 2010 թվականի սեպտեմբերին «Վեստ Բրոմվիչի» երկրպագուները կախել են «Շնորհակալություն, Լոկոմոտի՜վ» գրառումը[11]։ Սեպտեմբերի արդյունքներով Օդեմվինգիեն ճանաչվել է Պրեմյեր լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ, որտեղ խփել է 2 գոլ և կատարել գոլային փոխանցում երեք խաղում[12]։ Պիտերի գոլերը նրա ակումբին հաղթանակ են բերել «Արսենալի» նկատմամբ (3:2 2010 թվականի սեպտեմբերի 25-ին արտագնա խաղում)[13], և նաև ոչ-ոքի (2:2) 2010 թվականի նոյեմբերի 10-ին «Վեստ Հեմի» դեմ խաղում։ Ընդհանուր մրցաշրջանի ընթացքում Փիթերը Պրեմիեր լիգայում խփել է 16 գոլ՝ սահմանելով ակումբային ռեկորդ[14]։ 2011 թվականի օգոստոսի 18-ին տեղեկություն է տարածվել այն մասին, որ Փիթերը երկարաձգել է պայմանագիրը «Վեստ Բրոմվիչի» հետ[15]։
2012 թվականի փետրվարի 12-ին «Վուլվերհեմպթոնի» դեմ խաղում Օդեմվինգիեն դարձել է Պրեմիեր լիգայի առաջին հեթ-տրիկը։
2013 թվականի սեպտեմբերի 2-ին Օդեմվինգիեն տեղափոխվել է «Կարդիֆ Սիթի»՝ կնքելով երկու տարվա պայմանագիր՝ 2,25 միլիոն ֆունտ ստեռլինգ աշխատավարձով։ Նորամուտը նշել է 2013-ի սեպտեմբերի 22-ին «Տոտտենհեմի» դեմ խաղում։ Ակումբի կազմում առաջին գոլը խփել է երկու օր անց՝ «Վեստ Հեմի» դեմ Անգլիական լիգայի գավաթում։ «Կարդիֆի» կազմում անցկացրել է 17 հանդիպում և խփել է երկու գոլ բոլոր մրցաշարերում։ Նա լավ հարաբերություններ է ունեցել «Կարդիֆի» մարզիչ Մալկի Մաքքեյի հետ, սակայն Օլե Գուննար Սուլշերի փոխարինվելուց հետո Օդեմվինգիեն կորցրել է տեղը։
2014 թվականի հունվարի 28-ին Օդեմվինգը 18 ամսով պայմանագիր է կնքել «Սթոք Սիթիի» հետ՝ դառնալով Քենվեն Ջոնսոնի՝ «Կարդիֆ» տեղափոխվելու գործարքի մի մասը։ Նորամուտը կատարել է արդեն հաջորդ օրը՝ հունվարի 29-ին «Սանդերլենդի» դեմ խաղում, իսկ առաջին գոլը խփել է մեկ շաբաթ անց՝ փետրվարի 8-ին «Սաութհեմփթոնի» դարպասը։ ԱՊԼ-ում 2013/14 մրցաշրջանում նա 15 խաղում խփել է 5 գոլ, ինչը նրան թույլ է տվել աշխարհի առաջնությունից առաջ հույս ունենալ Նիգերիայի հավաքականի ընդլայնված կազմում հայտնվելու։
2014/15 մրցաշրջանը գրեթե ամբողջությամբ Օդեմվինգիեն անցկացրել է վնասվածքով, ինչի արդյունքում նա ընդամենը 8 անգամ էր հայտնվել խաղադաշտում, սակայն այնուամենայնիվ երկարաձգել է պայմանագիրը «Սթոք Սիթիի» հետ ևս մեկ տարով։
2015/16 մրցաշրջանում չի դիմացել մրցակցությանը և 2016 թվականի մարտին վարձավճարով տեղափոխվել է Չեմպիոնշիփի «Բրիստոլ Սիթի» ակումբ, որի կազմում անցկացրել է 7 խաղ՝ խփելով 2 գնդակ։
2016/17 մրցաշրջանում Օդեմվինգը կարճաժամկետ պայմանագիր է կնքել Չեմպիոնշիփի «Ռոտերեմ Յունայթեդի» հետ, որի կազմում ևս հասցրել է անցկացնել ընդամենը 7 խաղ, սակայն գոլով աչքի չի ընկել։ Մրցաշրջանի վերջում իր հեռանալու մասին ֆուտբոլիստը մարզչին հայտնել է հաղորդագրության միջոցով։
2017 թվականի ապրիլի 3-ին մեկ տարվա պայմանագիր է կնքել ինդոնեզական Լիգա 1-ի «Մադուրա Յունայթեդ» ակումբի հետ։ Իր վերջին մրցաշրջանում պրոֆեսիոնալ մակարդակով 22 խաղում խփել է 15 գոլ։
Օդեմվինգիեն Նիգերիայում հավաքականի կազմում խաղացել է 2004 թվականի աֆրիկյան ազգերի գավաթում (6 խաղում խփելով 4 գոլ) և 2006 թվականի ընթացքում։ 2008 թվականի աֆրիկյան ազգերի գավաթի խաղարկությունում նա մասնակցել է ազգային հավաքականի բոլոր խաղերին (երեք անգամ հիմնական կազմում և մեկ անգամ «Կոտ դ' Իվուարի» հետ պարտված խաղում փոխարինելով Ջոն Ուտակիին), ոչ մի գոլ չի խփել։ 2008 թվականի Օլիմպիական խաղերում մասնակցել է Նիգերիայի հավաքականի բոլոր 6 հանդիպումներին, խփել է 1 գոլ[16], դարձել է Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր։ 2010 թվականի Աֆրիկյան ազգերի վերջին գավաթում փոխարինման է դուրս եկել «Բենինի» հետ խաղում, իսկ «Մոզամբիկի» դեմ խաղում դուբլի հեղինակ է դարձել՝ թիմին հաղթանակ պարգևելով և դուրս գալով փլեյ-օֆֆ։
Ելույթներ | Առաջնություն | Գավաթ[17] | Եվրագավաթ[18] | Այլ | Ընդհանուր | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ակումբ | Լիգա | Մրցաշրջան | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր |
Լա Լուվեր | Լիգա Ժյուպիլե | 2002/03 | 10 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 10 | 1 |
2003/04 | 26 | 5 | 0 | 0 | 2 | 1 | 0 | 0 | 28 | 6 | ||
2004/05 | 2 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 2 | ||
Ընդհանուր | 38 | 8 | 0 | 0 | 2 | 1 | 0 | 0 | 40 | 9 | ||
Լիլ | Լիգա 1 | 2004/05 | 20 | 4 | 0 | 0 | 4 | 0 | 0 | 0 | 24 | 4 |
2005/06 | 26 | 14 | 0 | 0 | 8 | 1 | 0 | 0 | 34 | 15 | ||
2006/07 | 29 | 5 | 0 | 0 | 9 | 2 | 0 | 0 | 38 | 7 | ||
Ընդհանուր | 75 | 23 | 0 | 0 | 21 | 3 | 0 | 0 | 96 | 26 | ||
Լոկոմոտիվ (Մոսկվա) | Պրեմիեր Լիգա | 2007 | 14 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 14 | 4 |
2008 | 25 | 10 | 0 | 0 | 5 | 2 | 0 | 0 | 30 | 12 | ||
2009 | 25 | 7 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 25 | 7 | ||
2010 | 10 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 10 | 0 | ||
Ընդհանուր | 74 | 21 | 0 | 0 | 5 | 2 | 0 | 0 | 79 | 23 | ||
Վեստ Բրոմվիչ | Պրեմիեր Լիգա | 2010/11 | 32 | 15 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 32 | 15 |
2011/12 | 30 | 10 | 2 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 32 | 11 | ||
2012/13 | 25 | 5 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 26 | 5 | ||
Ընդհանուր | 87 | 30 | 3 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 90 | 31 | ||
Կարդիֆ Սիթի | Պրեմիեր Լիգա | 2013/14 | 15 | 1 | 2 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 17 | 2 |
Ընդհանուր | 15 | 1 | 2 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 17 | 2 | ||
Սթոք Սիթի | Պրեմիեր Լիգա | 2013/14 | 15 | 6 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 15 | 6 |
2014/15 | 7 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 8 | 0 | ||
2015/16 | 5 | 0 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 8 | 0 | ||
Ընդհանուր | 27 | 6 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 31 | 6 | ||
Բրիստոլ Սիթի (վարձավճար) | Չեմպիոն | 2015/16 | 7 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 7 | 2 |
Ընդհանուր | 7 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 7 | 2 | ||
Ամբողջ կարիերա | 323 | 91 | 9 | 2 | 28 | 6 | 0 | 0 | 360 | 99 |
2016 թվականի մայիսի 21-ի տվյալներով
Թիմային
Անձնական
2012 թվականի մայիսի 26-ին Պիտեր Օդեմվինգեն ամուսնացել է իր վաղեմի ընկերուհու Սառա Ֆալլոնի հետ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.