Փեքֆորտոն ամրոց
From Wikipedia, the free encyclopedia
Փեքֆորտոն ամրոց (անգլ.՝ Peckforton Castle), Անգլիայում միջնադարյան ամրոցների ոճով կառուցված բնակելի շինություն, որը գտնվում է անտառաշատ վայրում՝ Փեքֆորտոն բլուրների հյուսիսային ծայրում` Փեքֆորտոն գյուղից հյուսիս-արևմուտք` նրանից 1 մղոն (2կմ) հեռավորության վրա։ Այն գրանցվել է Անգլիայի Ազգային ժառանգության ցանկում՝ որպես Անգլիայի համար պատմական նշանակություն ունեցող կառույց։ Տունը կառուցվել է 19-րդ դարի կեսին Ջոն Տոլլեմաչի ընտանիքի բնակության համար։ Վերջինս Չեշիրի հողատեր էր, գույքի մենեջեր և պառլամենտի անդամ։ Շինությունը մշակվել է գոթական ոճով Էնտոն Սալվինի կողմից։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում գործածվել էր որպես հաշմանդամների ապաստարան, այնտեղ էին տեղափոխում նաև երեխաներ։ Ամրոցը Տոլլեմաչի ընտանիքի անդամների կողմից օգտագործվում էր հազվադեպ՝ հավաքույթների ժամանակ։ 1969-1980 թվականներին ամրոցը վարձակալված է եղել, դարձել մասնավոր և փակվել հանրության առջև։ Աջ թևը, աշտարակը և ամրոցի այգիները իրենց նախկին փառավոր տեսքին են բերվել Բարրեթթի կողմից։ Հետագայում ամրոցում հարսանիքներ անելու իրավունք է ձեռք բերվում։ 1970-1980 թվականների ընթացքում այն օգտագործվում է որպես վայր՝ ֆիլմեր և հեռուստատեսային ծրագրեր նկարահանելու համար։ 1988 թվականին այն գնվում է Էվելին Գրեյբիլի կողմից և վերափոխվում հյուրանոցի։ 2006 թվականին անցնում է Նեյլոր ընտանիքի ձեռքը, գործածվում է հարսանիքների, կոնֆերանսների և ուրիշ գործառույթների համար։ Այժմ այն բարձրագույն կարգի հյուրանոց է։
Նկարագրություն | |
Տեսակ | English country house?, դղյակ և country house hotel? |
Տեղագրություն | Փեքֆորտոն |
Վարչական միավոր | Peckforton?[1] |
Երկիր | Մեծ Բրիտանիա |
Կառուցված | 1844-1850-ական թվականներ |
Ճարտարապետ | Anthony Salvin?[1] |
Ընթացիկ վիճակ | կանգուն |
Peckforton Castle Վիքիպահեստում |