Փենջաբի համալսարան
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Փենջաբի համալսարան (ուրդու՝ جامعہ پنجاب), պետական հետազոտական համալսարան, որը գտնվում է Պակիստանի Փենջաբ մարզի Լահոր քաղաքի կենտրոնական մասում։ Պակիստանի ամենահին և խոշորագույն պետական համալսարանն է[2]։ Գուջրանվալ, Ջելամ և Հանսփուր քաղաքներում բազմաթիվ կամպուսների հետ մեկտեղ համալսարանը պաշտոնապես հիմնադրվել է Բրիտանիայի կառավարության կողմից 1882 թվականի հոկտեմբերին՝ Շիմլայում բարձրագույն ուսումնական հաստատություններ հիմնելու առաջին ժողովը հրավիրելուց հետո[3]։ Փենջաբի համալսարանը Հարավային Ասիայում Բրիտանական իշխանությունների կողմից հիմնադրված չորրորդ համալսարանն էր, առաջին երեքը գտնվում էին Բոմբեյում, Մադրասում և Կալկաթայում[4]։ Բրիտանական Հնդկաստանի մասնատումից հետո Պակիստանից հեռացած երեք համալսարաններից մեկն է[5]։
Տեսակ | հասարակական համալսարան, համալսարան և ազատ հասանելիության հրատարակություն |
---|---|
Կարգախոս | ایمان ، اتحاد ، تنظیم |
Հիմնադրված է | հոկտեմբերի 14, 1882 |
Երկիր | Պակիստան[1] |
Տեղագրություն | Լահոր |
Կայք | pu.edu.pk |
Punjab University, Lahore Վիքիպահեստում |
Համալսարանն առաջարկում է բազային, ասպիրանտական և դոկտորական ծրագրերի լայն տեսականի և կապեր ունի Փենջաբի տարբեր ինստիտուտների հետ[6]։
Ներկայումս համալսարանում սովորում են մոտ 30,000 ուսանող[2]։ Համալսարանն ունի ընդհանուր բարդության 13 ֆակուլտետ, որոնց շրջանակներում կա 63 գիտական բաժին, հետազոտական կենտրոններ և ինստիտուտներ[2]։ Բարձրագույն կրթության հանձնաժողովը Փենջաբի համալսարանին շնորհել է առաջին տեղը Պակիստանի խոշոր բազմամշակութային համալսարանների շարքում[7]։ Շրջանավարտների և նախկին ուսուցիչների թվում կա նաև Նոբելյան 2 մրցանակակիր[2]։ Բացի այդ, համալսարանը համարվում է նաև Համալսարանների համագործակցության ասոցիացիայի անդամ[8]։
Համալսարանի հիմնադիրը Գոթլիբ Վիլհելմ Լայթներն է[9]։ Համալսարանը պաշտոնապես հիմնադրվել է 1882 թվականի հոկտեմբերի 14-ին Փենջաբի համալսարանական քոլեջի (անգլ.՝ Panjab University College) հիման վրա[9]։ Ի տարբերություն նախկինում ստեղծված երեք համալսարանների, որոնք միայն գիտահետազոտական ինստիտուտներ էին, Փենջաբի համալսարանն ի սկզբանե կրթական և հետազոտական հաստատություն էր։ Մոհինդրա (Պատիալ) քոլեջը բարձրագույն կրթության առաջին քոլեջն էր, որը 1882 թվականին Փենջաբի համալսարանի մասնաճյուղն է դարձել։ 1882-1947 թվականներին Փենջաբի համալսարանը սպասարկել է տարածաշրջանի ողջ կրթական կարիքները, ներառյալ Փենջաբը և Հյուսիսային Հնդկաստանը։ Պակիստանի անկախության ձեռքբերումը 1947 թվականին կրճատել է համալսարանի աշխարհագրական իրավասությունը, քանի որ այն բաժանված էր երկու առանձին համալսարանների համապատասխան երկրներում։ Հնդկական մասը հայտնի դարձավ որպես Փենջաբի համալսարան։ Մի քանի խոշոր ինստիտուտներ, որոնք նախկինում Փենջաբի համալսարանի մասնաճյուղերն էին, այժմ դարձել են անկախ համալսարաններ[10]։
Փենջաբի համալսարանի գրադարանը Պակիստանի բուհերի ամենամեծ գրադարաններից մեկն է։ Այն ունի ավելի քան կես միլիոն գիրք, ամսագիր և պարբերական։ Գտնվում է 102 հազար քառակուսի ոտնաչափ ընդհանուր մակերեսով երկհարկանի շենքում։ Երկու հարկի ընթերցասրահներում էլ տեղավորում է մոտ 2.500 ընթերցող։ Գրադարանն ունի նաև հասանելիություն համացանցին, որպեսզի ուսանողները կարողանան ծանոթանալ 21-րդ դարի տեխնոլոգիաներին համապատասխան նյութերին[11]։
Համալսարանը համագործակցում է աշխարհի տարբեր համալսարանների հետ և պայմանագրեր ունի Կոռնելի համալսարանի գյուղատնտեսության և կյանքի գիտությունների քոլեջի և ԱՄՆ Սան Խոսեի պետական համալսարանի հետ։ Համալսարանը նաև համաձայնագրեր է կնքել Մանչեստրի, Բեդֆորդի, Բիրմինգհեմի, Սուրեյի, Բրեդֆորդի, Քեմբրիջի, Դերբիի և Գլազգոյի համալսարանների հետ։ Բացի այդ, Փենջաբի համալսարանը համագործակցում է Չինաստանի և Իրանի մի շարք ինստիտուտների հետ։
Փենջաբի համալսարանի շրջանավարտների թվում կա երկու Նոբելյան մրցանակակիր` Հար Գոբինդ Խորանա և Աբդուս Սալամ։
Այլ հայտնի շրջանավարտներ.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.