Փարիզյան գաղտնիքներ
From Wikipedia, the free encyclopedia
«Փարիզյան գաղտնիքներ» (ֆր.՝ Les Mystères de Paris), 19-րդ դարի ամենահայտնի վեպերից[1]։ Հեղինակը Էժեն Սյուն է։ Վեպը տպվել է Journal des débats ամսագրի 90 համարներում՝ 1842 թվականի հունիսի 19-ից մինչև 1943 թվականի հոկտեմբերի 15-ը։ Չնայած հսկայական ծավալին (1000-ից ավելի էջ)՝թարգմանվել է բոլոր եվրոպական լեզուներով։
Փարիզյան գաղտնիքներ ֆր.՝ Les Mystères de Paris | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ձև | վեպ |
Հեղինակ | Էժեն Սյու |
Երկիր | Ֆրանսիա |
Բնագիր լեզու | ֆրանսերեն |
Տեսարան | Փարիզ |
Հրատարակվել է | 1842 |
Les Mystères de Paris |
Ֆելիետոնային-վեպը (առաջիններից մեկը Ֆրանսիայում) ակնթարթային և հսկայական հաջողություն է ունեցել, որը թույլ տվեց Journal des debats-ին մեծացնել տպաքանակը և դառնալ ֆրանսիական մամուլի առաջատարներից մեկը։ Սոցիալական տարբեր շերտերից հարյուր հազարավոր ֆրանսիացիներ անհամբեր սպասել են թերթի նոր համարին։ Հրատարակության գլխավոր գրասենյակի դիմաց հերթեր են գոյացել նրանց, ովքեր ցանկացել են իմանալ, թե ինչ եղավ հետո։ Անգրագետներն այցելել են ակումբներ, որտեղ նրանց համար բարձրաձայն ընթերցել են վեպի նոր թողարկումը[2]։ Շատ անգրագետներ վեպը կարդալու համար գրագիտություն են սովորել[3]։