![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/14/Palais_de_Justice_%2528Paris%2529_June_2010.jpg/640px-Palais_de_Justice_%2528Paris%2529_June_2010.jpg&w=640&q=50)
Փարիզի արդարադատության պալատ
From Wikipedia, the free encyclopedia
Արդարադատության պալատ (ֆր.՝ Palais de Justice), շենք Սիտե կղզու վրա, Փարիզում։ Նախկինում հայտնի էր Սիտեի պալատ (ֆր.՝ Palais de la Cité) անվամբ։
![]() Նկարագրություն | |
Տեսակ | courthouse? |
Տեղագրություն | Փարիզ |
Վարչական միավոր | Փարիզի 1-ին շրջան[1] |
Երկիր | ![]() |
Կազմված է մասերից | Grand'Salle du Palais de la Cité? |
Կառուցված | 1868 |
Փոխարինել է | Palais de la Cité? |
Իրադարձություններ | հրդեհ |
![]() | |
![]() | |
![]() |
Ավելի հին շենքերի՝ Սենտ Շապել մատուռի և նախկին թագավորական ամրոցի՝ Կոնսերժերի, որը հետագայում վերածվել է բանտի կազմում է ճարտարապետական ամբողջություն, որը զբաղեցնում է ավելի քան երեք կղզի։
Ժամանակակից շենքերը կառուցվել են թագավորական պալատի տարածքում, 1857-1868-ական թվականներին, ճարտարապետներ Ժոզեֆ Լուի Դյուկայի և Օնրե Դոմեյի նախագծով (նախագիծը առաջարկվել էր 1840-ական թվականներին, բաց հետաձգվել է 1848 թվականի Ֆրանսիական հեղափոխության պատճառով։ Շենքը զարդարված է Բոնասյո Ժան Մարիի քանդակներով[2]։ 1868 թվականի հոկտեմբերին տեղի է ունեցել ամրոցի հանդիսավոր բացումը, բարոն Օսմանի գլխավորությամբ[3].
Մինչև օրս ամրոցում շարունակում են աշխատել ֆրանսիական դատական հիմնարկները, այդ թվում՝ Վճռաբեկ և Բողեքարկման դատարանները[4]։ Գլխավոր մուտքը գտնվում է արևելյան ճակատում։