![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/8e/The_Moment_Carter_Opens_the_Shrine.jpg/640px-The_Moment_Carter_Opens_the_Shrine.jpg&w=640&q=50)
Փարավոնների անեծք
From Wikipedia, the free encyclopedia
Փարավոնների անեծք, անեծք, որը ենթադրաբար վրա է հասնում բոլոր նրանց, ովքեր դիպչում են Հին Եգիպտոսի արքայական ծագում ունեցող անձանց գերեզմաններին և մումիաներին։ Անեծքը հիմնականում կապվում է մահվան դեպքերի հետ, որոնք տեղի են ունեցել փարավոն Թութանհամոնի գերեզմանը բացելուց մի քանի տարի հետո ընկած ժամանակահատվածում, իսկ գերեզմանը բացվել է 1922 թվականին[1]։ Երբեմն անեծքն առնչվում է Եգիպտոսի սահմաններից դուրս ավելի հին ժամանակներում հուղարկավորված գերեզմանների բացմանը։ Օրինակ՝ Լենկթեմուրի գերեզմանը Սամարղանդի Գուր-Էմիր բնակավայրում (1941), Կազիմիր Մեծի գերեզմանը Կրակովում (1973)[2], Էցիի մումիան Ալպերում։
![Հովարդ Քարթերը բացում է Թութանհամոնի գերեզմանը։ Նրա ետևում եգիպտական աշխատակիցն է և Արթուր Քալլենդերը](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/8e/The_Moment_Carter_Opens_the_Shrine.jpg/640px-The_Moment_Carter_Opens_the_Shrine.jpg)
Գիտությունը մերժում է «անեծքի» կախարդական բնույթը։