Փառամոլություն
From Wikipedia, the free encyclopedia
Փառամոլություն, բնավորության բացասական գիծ, որը դրսևորվում է ամեն կերպ փառքի հասնելու, իրեն ուրիշներից բարձր դասելու, սնապարծության և այլ ձևերով։ Հատուկ է ավտորիտար անձանց և ծայրահեղ դեպքերում կարող է հանգեցնել բարոյազանցությունների և օրենքների խախտման։ Փառամոլությունը սխալ դաստիարակության հետևանք է և պետք է կանխվի դեռևս վաղ մանկության տարիքում[1]։