From Wikipedia, the free encyclopedia
Փակ Շին Հյե (հանգըլ՝ 박신혜, փետրվարի 18, 1990, Գվանջու, Հարավային Կորեա), հարավակորեական դերասանուհի և երգչուհի։ Առաջին անգամ սկսել է նկարահանվել «Կկոչ» (կորեերեն՝ 꽃 ― «ծաղիկ») տեսահոլովակում։ Նկարահանվել է մի շարք հայտնի հեռուստասերիալներում, ինչպիսիք են՝ «Մինամ, դու գեղեցիկ ես», «Սրտի լարեր», «Ժառանգները», «Պինոկիո», «Բժիշկներ»։
Փակ Շին Հյե կորեերեն՝ 박 신혜 | |
---|---|
Փակ Շին Հյե | |
Ծնվել է | փետրվարի 18, 1990 (34 տարեկան) |
Ծննդավայր | Գվանջու, Հարավային Կորեա |
Կրթություն | Չունգ Անգի համալսարան (2016) |
Քաղաքացիություն | Հարավային Կորեա |
Ազգություն | կորեացի |
Մասնագիտություն | դերասանուհի, մոդել, երգչուհի, կինոդերասանուհի, ձայնային դերասանուհի և պարուհի |
parkshinhye.jp channels.vlive.tv/F191B3 cafe.daum.net/oSHINSTARoi weibo.cn/u/2414346194 movie.daum.net/person/main?personId=98034 hancinema.net/korean_Park_Sin-hye.php | |
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։ |
Սովորել է Չունգանգ համալսարանում։
Փակ Շին Հյեն ծնվել է 1990 թվականին փետրվարի 18-ին Հարավային Կորեայի Կունջոյում քաղաքում։ Նա ունի մեծ եղբայր։ Երբ նա 6-րդ դասարանում էր Հանգ-Կանգ տարրական դպրոցում, նրան ընտրեցին խաղալու գլխավոր դեր «Կկոտ» դորամայում։ Նա անցել է լսումների փուլը, միացել խմբին և սկսել է ստեղծել իր կարիերան։ Կարճ ժամանակում նա ձեռք բերեց ժողովրդի համակրանքը, խաղալով «Դրախտային ծառ» դորամայում։ Այս դերը ճակատագրական եղավ նրա համար և ելակետ նրա կարիերային։
Փառքը նրա մոտ եկավ այն ժամանակ, երբ նա խաղաց Խան Ջոն Սոի դերը, «Աստիճան երկնքում» դորամայում։ Նա նույնպես խաղացել է «Երկնային ծառ»։ Պրեմիերան ունեցել է արժանապատիվ վարկանիշ, իսկ ակնարկները և քննադատությունները չնայած նրան որ խառն էին, հիմնականում դրական էին։ Եվ ձեռք է բերել մեծ երկրպագուներ Կորեայում, որը հետագայում նպաստել է վստահություն դերասանուհու կարիերայի հարցում։ Դրանից հետո Փակ Շին Հյեն նկարահանվել է բազմաթիվ գովազդներում և դարձել է մոդել մի շարք ասիական ընկերություններում։ Շնորհիվ իր դերերի Փակը ցույց է տվել իր կարողությունները պարի և մարտարվեստի բնագավառում։ Նա հրապարակել է մի երգ` «Աղոթք», որը գրել է «Երկնային ծառ» դորամայում։
Տարի | Վերնագիր | Դեր | Network | Հղումներ |
---|---|---|---|---|
2003 | Ճապապարհ դեպի երկինք | Հան Ջունգ Սուհ | ||
2004 | Եթե նորից սպասել հաջորդ գնացքին | Յոնգ Րան Յուի | KBS | |
Բում | Չկա տվյալ | |||
Ոչ միայնակ | Չկա տվյալ | |||
2005 | Սիրունիկ կամ խելագար | Իր դերը | ||
Մի հրաշալի օր | Հի Կյոնգ | |||
2006 | Սեուլ 1945 | Չոի Գըմ Հի | KBS1 | |
Երկնային ծառ | Հանա | |||
Սիրող Սյուի | Չկա տվյալ | |||
Բիչոնմու | Ա Լի Շուի (Արիսու) | |||
2007 | Արքայազնի ժամը | Շին Սե Րյունգ | ||
Մի քանի հարց, որոնք մեզ երջանիկ կդարձնեն | Հյուն Ջի | KBS2 | ||
Բողկի խորանադրիկներիով կիմչի | Ջանգ Սա Յա | |||
2009 | Մինամ, դու գեղեցիկ ես | Կո Մի Նամ / Կո Մի Նյու | ||
2010 | Ընկերուհիս 9 պոչանի աղվես է | Կո Մի Նյու | ||
Ուժեղ հարված տանիքի միջով | Ապագայի Հե Րի | |||
2011 | Սրտի լարեր | Լի Գյու Վոն | ||
Պատերազմի մատակարարի հայատեն | Հիայի Զի | FTV | ||
2012 | Մի անհանգստացեք, ես ուրվական եմ | Յոն Հվա | KBS2 | |
2013 | Հարևան սենյակի տղան | Գո Դոկ Մի | tvN | |
Առասպելական տղաներ | Իր դերը | FTV / GTV | [1] | |
Ժառանգները | Չա Ըն Սանգ | |||
2014-2015 | Պինոկիո | Չոի Ին Հա | ||
2016 | Բժիշկներ | Յու Հյե Ջոնգ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.