From Wikipedia, the free encyclopedia
Փախուստ սենյակից (անգլ.՝ Real-life room escape), ինտելեկտուալ խաղ, որի ժամանակ խաղացողները փակվում են այն սենյակում, որտեղից նրանք պետք է դուրս գան որոշակի ժամանակի ընթացքում՝ գտնելով առարկաներ և լուծելով գլուխկոտրուկներ[1]։ Ժանրի որոշ ներկայացուցիչներ ներառում են նաև դետեկտիվ կամ այլ սյուժե, որպեսզի խաղացողների համար ապահովեն յուրահատուկ մթնոլորտ։
Այս տիպի խաղերը ծագել են 2000-ական թվականների սկզբին տարածված escape the room տիպի բրաուզերային քվեստներն իրականություն դարձնելու գաղափարից (օրինակ՝ Crimson Room)։
«Փախուստ սենյակից» խաղերը զուգահեռաբար զարգացել են Եվրոպայում և Ասիայում։ Ճապոնիայում, Հոնկոնգում և Չինաստանում այս խաղերը գոյություն ունեն 2007 թվականից։ Այսպիսի խաղեր կան նաև ԱՊՀ երկրներում։
Ներկայումս «Փախուստ սենյակից» խաղերն ունեն տարբեր վարիացիաներ և թեմաներ, բայց ամենահայտնիներն են[2]․
«Փախուստ սենյակից» խաղում մահացու ելքով առաջին հայտնի դժբախտ պատահարը տեղի է ունեցել 2019 թվականի հունվարի 4-ին Լեհաստանի Կոշալին քաղաքում, երբ 15-ամյա հինգ աղջիկներ ներսում գազի բալոնի արտահոսքի պատճառով մահացու թունավորվել են շմոլ գազից, իսկ ատրակցիոնի աշխատակիցներից մեկը վնասվածքներ է ստացել և բուժվել այրվածքներից։ Լեհաստանի պետական հակահրդեհային ծառայության տվյալներով՝ մարդկանց մահվան գլխավոր պատճառը տարհանման արդյունավետ երթուղու բացակայությունն է եղել։ Տեղի ունեցած միջադեպից հետո Լեհաստանի իշխանությունները կարգադրել են անվտանգության ստուգումներ անցկացնել երկրի բոլոր «փախուստի սենյակներում», ինչի հետևանքով ևս 13 նման հաստատություն փակվել է անվտանգության խախտումների պատճառով[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.