Փախուստ Ալկատրաս բանտից
From Wikipedia, the free encyclopedia
Փախուստ Ալկատրաս բանտից, ամենահայտնի փախուստն է ամերիկյան Ալկատրաս բանտից, որը գործել է 1934-1963 թվականներին, փախուստը 1962 թվականի հունիսի 11-ին կատարել են Ֆրենկ Մորիսը և Ջոն ու Կլարենս Անգլին եղբայրները[1][2][3]։ Երեքից ոչ ոք չի բռնվել, և դեռ հստակ հայտնի չէ, թե ինչ ճակատագիր են ունեցել փախուստից հետո։
Պաշտոնապես նրանց փախուստի վերաբերյալ քրեական գործը բաց է մնում և կփակվի միայն այն ժամանակ, երբ երեքն էլ դառնան 100 տարեկան։
Փախուստի պատմությունն արտացոլված է Դոն Զիգելի «Փախուստ Ալկատրասից» (1979 թվական) գեղարվեստական ֆիլմում, որը հիմնված է գրող Ջ. Քեմփբել Բրյուսի համանուն գրքի վրա։ Ֆրենկ Մորիսի դերը կատարել է Քլինթ Իսթվուդը։