From Wikipedia, the free encyclopedia
Ցյուրիխ (գերմ.՝ Zürich [ˈtsyːrɪç], շվեյց․՝ Züri [tsy:ri]), քաղաք Շվեյցարիայի հյուսիս-արևելքում[1] , Ցյուրիխ լճի հյուսիսարևմտյան ափին։ Երկրի ամենաբնակեցված քաղաքային ագլոմերացիան է՝ 1,315 միլիոն մարդ[2], իսկ Ցյուրիխի մետրոպոլիսային տարածքում՝ 1.83 միլիոն[3]։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Ցյուրիխ | |||||
Zürich | |||||
| |||||
Երկիր | Շվեյցարիա | ||||
Համայնք | Ցյուրիխ | ||||
Ներքին բաժանում | Kreis 1?, District 2?, Kreis 3?, Kreis 4?, Kreis 5?, District 6?, District 7?, Kreis 8?, District 9?, District 10?, District 11? և Kreis 12? | ||||
Քաղաքապետ | Կորինե Մաուխ | ||||
Հիմնադրված է | 2-րդ դար թ. | ||||
Առաջին հիշատակում | 929 | ||||
Մակերես | 91,88 կմ² | ||||
ԲԾՄ | 408 մ | ||||
Պաշտոնական լեզու | գերմաներեն | ||||
Բնակչություն | ▲ 391 068 մարդ (2012) | ||||
Ագլոմերացիա | ▲ 1 188 600 | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | +41 43, +41 44 | ||||
Փոստային դասիչ | 8000—8099 | ||||
Ավտոմոբիլային կոդ | ZH | ||||
Պաշտոնական կայք | stadt-zuerich.ch | ||||
| |||||
Մինչև 6-րդ դարը քաղաքի անունն էր Տուրիկում։ Արևելյան Ֆրանկիայի թագավոր Լյուդովիկ II Գերեմնացին (գերմ.` Ludwig der Deutsche, 804/805 - 28 օգոստոսի 876) Տուրիկումի տարածքում հիմնում է դղյակ, ավելի ուշ` 853 թվականին Ցյուրիխի մարզի տարածքում հիմնում է Ֆրամյունստեր վանքը իր դստեր համար։
Ցյուրիխը տրանսպորտային կարևորագույն հանգույց է. նրա օդանավակայանն ու երկաթուղային կայարանը ամենարնդարձակն ու ամենաբանուկն են Շվեյցարիայում։
Քաղաքի ներկայիս տարածքում մարդիկ մշտապես բնակվում են արդեն ավելի քան երկու հազար տարի։ Բնակավայրը հիմնադրել են հին հռոմեացիները, մեր թվականությունից առաջ 15 թվականին, թեև հնագիտական պեղումների արդյունքում պարզվել է, որ մարդկային ամենավաղ բնակավայրերն այստեղ հայտնվել են ավելի քան 6.400 տարի առաջ[4]։ Միջին դարերում Ցյուրիխն անկախ և արտոնյալ քաղաքի կարգավիճակ է ձեռք բերել, իսկ 1519 թվականին դարձել է բողոքական ռեֆորմացիայի առաջին կենտրոնը Եվրոպայում[5]։
Քաղաքում գործում են բազմաթիվ թանգարաններ ու պատկերասրահներ, այդ թվում՝ Շվեյցարիայի ազգային թանգարանը, Ցյուրիխի Կունստհաուսը[6]։ Schauspielhaus Zürich-ն էլ ամենահարգի թատրոններից մեկն է ամբողջ գերմանախոս աշխարհում[7]։
Չնայած համեմատաբար քիչ բնակչությանը (բուն քաղաքում ընդամենը 409 հազար մարդ է ապրում), Ցյուրիխը համարվում է աշխարհի ֆինանսական կարևորագույն կենտրոններից մեկը[8]. ֆինանսական ու բանկային բազմաթիվ ընկերություններ գրասենյակներ ունեն այստեղ։ Մեծ թիվ են կազմում նաև գիտահետազոտական հիմնարկությունները։
Monocle ամսագիրը 2012 թվականին հրապարակած «Կյանքի որակի մակարդակ» ցանկում Ցյուրիխին հատկացրել է առաջին տեղը աշխարհում[9]։ 2006-ից 2008 թվականներին իրականացված ուսումնասիրությունների հիման վրա Ցյուրիխը ճանաչվել է ապրելու տեսակետից աշխարհի ամենալավ քաղաքներից մեկը և Եվրոպայի ամենահարուստ քաղաքը բնակչության մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքի ծավալի տեսակետից[10][11][12]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.