![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/78/Woman_in_Qipao_in_Toen.jpg/640px-Woman_in_Qipao_in_Toen.jpg&w=640&q=50)
Ցիփաո
From Wikipedia, the free encyclopedia
Ցիփաո (չինարեն՝ 旗袍), չինական կնոջ հագուստի տեսակ, որը հայտնագործվել է նոր ժամանակաշրջանում։ Հագուստի այս տեսակը ձևավորվել է հանրապետության շրջանում, կանայք օգտագործել են տղամարդկանց երկար հագուստի ձևը և ստեղծել են ցիփաոն։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/78/Woman_in_Qipao_in_Toen.jpg/640px-Woman_in_Qipao_in_Toen.jpg)
Ցիփաոն հայտնվել է 1921 թվականին, 1925 թվականին դարձել ոճային հագուստ, Ցին դինաստիայի ժամանակաշրջանում այն արտացոլում էր կնոջ և տղամարդու հավասարությունը, քանի որ կանայք նույնպես կարող էին կրել «փաո» (տղամարդկանց հագուստի տեսակ), Չինաստանի հանրապետության Տալու շրջանում ցիփաոն դարձավ կանանց ազգային հագուստը[1]։ 20-րդ դարի առաջին կեսին ցիփաոն Շանհայում մեծ թափով լայն տարածում գտավ և հայտնի կանանց համար հավաքույթների ժամանակ դարձավ նախընտրելի հագուստ։
Այս տենդենցը հասավ նաև Հոնկոնգ, քանի որ Շանհայում և Հոնկոնգում օտարերկրացիները շատ են, ցիփաոն օտարերկացիների աչքերում դարձավ «չինուհիներին ներկայացնող հագուստ»։ Մինչ այսօր, անգամ նորագույն պատմության մեջ ցիփաոն համարվում է Շանհայը և Հոնկոնգը ներկայացնող իրերից մեկը[2]։