![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/45/Cyclopropane-stereo.svg/langhy-640px-Cyclopropane-stereo.svg.png&w=640&q=50)
Ցիկլոպրոպան
քիմիական միացություն / From Wikipedia, the free encyclopedia
Ցիկլոպրոպան (եռմեթիլեն) - քիմիական բանաձևն է C3H6։ Ածխաջրածնային ցիկլիկ միացությունների շարքի ամենապարզ ներկայացուցիչն է, դրանց հոմոլոգիական շարքում առաջին անդամն է։ Անգույն, այրող համով, նավթի եթերների հոտ հիշեցնող, այրվող գազ է։ Հարաբերական խտությունը 1.879 է գ/սմ³ է։ 4 — 20 °C ջերմաստիճանում դառնում է հեղուկ։ Հալման ջերմաստիճանը 127 °C է, իսկ եռման ջերմաստիճանը` 33 °C: Ջրում վատ է լուծվում (2.85 ծավալ ջրում լուծվում է մեկ ծավակ գազ` + 20 °C-ում)։ Շատ հեշտ լուծվում է սպիրտներում, նավթի եթերներում, քլորոֆորմում, ճարպային յուղերում։ Խիստ դյուրավառ է. օդի, թթվածնի կամ ազոտի օքսիդի առկայությամբ պայթյունավտանգ է։ Ցիկլոպրոպանը, ինչպես ցիկլոբութանը, կարող է ստացվել Վյուրցի միջմոլեկուլային ռեակցիայի օգնությամբ ω- դիհալոգեն ալկաններից` մետաղների (Na, Mg, Zn) հետ տաքացնելիս։
Ցիկլոպրոպան | |
---|---|
![]() նավթին բնորոշ հոտով, անգույն գազ | |
![]() | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Այլ անվանումներ | եռմեթիլեն |
Քիմիական բանաձև | C₃H₆ |
Ֆիզիկական հատկություններ | |
Մոլային զանգված | 7,0E−26 կիլոգրամ[1] գ/մոլ |
Խտություն | 1,879 գ/լ գ/սմ³ |
Իոնիզացման էներգիա | 1,6E−18 ջոուլ[2] կՋ/մոլ |
Ջերմային հատկություններ | |
Հալման ջերմաստիճան | −127,62 °C և −127,4 °C[2] °C |
Եռման ջերմաստիճան | −32,86 °C և −32,81 °C[2] °C |
Կրիտիկական կետ | 397,80 |
Քիմիական հատկություններ | |
Լուծելիությունը ջրում | 0,502 գ/100 մլ |
Դիպոլ մոմենտ | 0 Կլ·մ[2] |
Դասակարգում | |
CAS համար | 75-19-4 |
PubChem | 6351 |
EINECS համար | 200-847-8 |
SMILES | C1CC1 |
ЕС | 200-847-8 |
ChEBI | 6111 |
Թունավորություն | |
Թունավորություն | ունի թմրամիջոցների հատկություններ |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |