From Wikipedia, the free encyclopedia
Ցիկլոթիմիա, մանիակալ- դեպրեսիվ պսիխոզի թեթև ձևը։ Հիվանդության առաջացմանը նպաստում են ժառանգական նախատրամադրվածությունը, ինչպես նաև անձի կոնստիտուցիոնալ առանձնահատկությունը (պիկնիկ և ցիկլոիդ խառնվածք)։
Ցիկլոթիմիա | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ |
Բժշկական մասնագիտություն | հոգեբուժություն և կլինիկական հոգեբանություն |
Հիվանդությունն ընթանում է պարբերաբար կրկնվող և ոչ լրիվ արտահայտված մանիակալ (հիպոմանիակալ) և դեպրեսիվ (սուբդեպրեսիվ) փուլերով։ Միջփուլային լուսավոր շրջաններում հիվանդների աշխատունակությունը լրիվ պահպանվում է։
Ցիկլոթիմիայի կլինիկական պատկերը բնորոշվում է երեք հիմնական ախտանշաններով՝ տրամադրության բարձրացում կամ անկում, մտածողության արագացում կամ դանդաղեցում և հոգեշարժական գրգռվածություն կամ արգելակում։ Բնորոշ է քնի խանգարումը և ֆիզիկական, հյուծվածությունը։ Հիպոմանիակալ փուլը բնորոշվում է հուզավառության հասնող տրամադրության թեթև բարձրացմամբ, հոգեշարժական աշխուժությամբ։ Հիվանդներն անհոգ են, լավատես ու եռանդուն, շատախոսում են, ձգտում են ամեն ինչ անել, սակայն ոչինչ մինչև վերջ չեն հասցնում։ Հակումները (սննդի, սեռային և այլն) ուժեղացած են։ Երբեմն արտահայտում են անձի գերագնահատման մտքեր։ Սուբդեպրեսիվ փուլը բնորոշվում է տրամադրության թեթևակի անկմամբ ու թորշոմածությամբ։ Հիվանդներն արգելակվում են, խոսում են դանդաղ, ցածրաձայն։ Ակտիվությունն իջած է, աշխատունակությունը՝ ընկած։
Բուժումը. հիմնականում ախտանշանային է, կախված հերթական փուլի կլինիկական արտահայտությունից (հանգստացնող կամ հակադեպրեսիվ դեղամիջոցներ)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 156)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.