From Wikipedia, the free encyclopedia
Ցի ((Չինարեն) 气 qì ), չինական փիլիսոփայության հիմնական հասկացություններից, կենսական ուժ` բոլոր կենդանի օրգանիզմների բաղկացուցիչ մաս[1]։ Չինարեն բառացի թարգմանվում է օդ, գազ, գոլորշի, շնչառություն, եթեր։ Ինչը փոխաբերաբար նշանակում է «նյութական էներգիա», «կյանքի ուժ», «էներգետիկ հոսք»[2]։ Ընդհանուր առմամբ նշանակում է աշխարհի նյութական հիմքը՝ մանրագույն մասնիկների տեսքով, որոնք, գտնվելով մշտական շնչառության մեջ, մերթ խտանում են՝ կազմելով իրեր, մերթ ցրվում՝ առաջացնելով իրերի փոփոխություններ և անհետացում։ Բացի այդ Ցին նյութական ուժ է, էներգիա կամ արյան և շնչառության հետ կապված կենսական ուժ, այս որակով ցին մասնակցում է իրերի և մարդկանց գոյացման պրոցեսին։ Այն կարևոր տեղ ունի Վան Չունիուսմունքում։ Չինական փիլսոփայության պատմության մեջ (ընդհուպ մինչև 20-րդ դար) հանդիպում են Ցի-ի տարբեր ըմբռնումներ։
Ցի-ն չինական ավանդական բժշկության եւ չինական մարտարվեստի կենտրոնական սկզբունքն է։ Ցի-ի կուլտիվացման եւ հավասարակշռման պրակտիկան կոչվում է Ցիգուն[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.