Ցեղակրոն ուխտեր (1934 հունիսից՝ Հ.Յ.Դ. ցեղակրոն ուխտեր), 1933 թվականի հունվարի 14–ին հիմնադրված ցեղակրոն շարժման հիմնական կազմակերպչական միավորները։

Արագ փաստեր Ցեղակրոն ուխտեր, Տեսակ ...
Ցեղակրոն ուխտեր
Տեսակհասարակական կազմակերպություն
Հիմնադրվածհունվարի 4, 1933
Փակել

Անվանումը

Նժդեհը հետևյալ կերպով է պատճառաբանում կազմակերպությունը «Ուխտ» կոչելուն[1].

Մեր ժողովրդի բոլոր մեծագործությունները արդյունք են իր որոշ զավակների ուխտվածության։ Վաղը քաջաբար կռվելու պատրաստ զինվորներ կունենա միայն նա, ով այսօր ուխտ ունի. այս հասկացողությամբ ժամանակին ես ծնունդ տվի «Դավիթբեկյան ուխտ»-երին, որոնք լիուլի արդարացրին իրենց անունը վտանգի ու պարտականության ճակատի վրա։ Միևնույն հոգեբանական հաշիվներով «ուխտ» անվանեցի նաև Ամերիկայի մեր ցեղակրոնը միավորները... Չկայ ավելի անպիտան իմացական էակ, քան ուխտազուրկ հայ մարդը։ Անուխտ հայ, ասել է՝ իսկ անոգի հայ, ասել՝ աննվեր, անարի, անզոր։

Պատմություն

Կարո Գևորգյանը գրում է, որ ցեղակրոն ուխտերը հիմնվել են 1933 թվականի հունվարի 14-ին[2]։ Քանի որ այդ ժամանակ Նժդեհը դեռը չէր գտնվում ԱՄՆ-ում, որոշ հետազոտողներ ենթադրում են, թե այդ օրը առաջին ուխտերն են հիմնվել Բուլղարիայում, ուր շարժման համար հիմքեր կային դեռ 1932 թվականից[3]։

Ցեղակրոն ուխտերի առաջին ներկայացուցչական ժողովը գումարվեց 1933 թվականի հուլիսին, որից հետո, շուրջ մեկ տարի կազմակերպությունը գործեց չեզոք՝ ոչ կուսակցական հողի վրա։ 1934 թվականի հունիսին, Բոստոնի «Հայրենիք» ակումբի սրահում, Գարեգին Նժդեհի նախագահությամբ բացված Ցեղակրոն Ուխտերի առաջին պատգամավորական ժողովը որոշեց մտնել Դաշնակցության դրոշի տակ և հետ այսու կազմակերպությունը կոչել Հ.Յ.Դ. ցեղակրոն ուխտեր[3]։

Նժդեհի հարաբերությունները Դաշնակցության ղեկավարության հետ սրվեցին այն աստիճան, որ 1937 թվականին նա խզեց իր կապերը կուսակցության հետ, ինչը զգալիորեն անդրադարձավ նաև ցեղակրոն շարժման հետագա ընթացքի վրա։ Դեռ 1934 թվականին Նիկոլ Աղբալյանը Բեյրութում գրում էր ԱՄՆ-ում գտնվող Գարեգին Նժդեհին[4].

Ցեղակրոնության շարժումը, որ այդպես հաջողությամբ կծավալի քո խոսքի հմայքով, պիտի կարողանա՞ տևել, երբ դուն թողուս Ամերիկան։ Մարգարեն աշակերտներ ունի՞, որ պահեն ոգին և ուրեմն գործը։

Ցավոք, Աղբալյանի մտավախությունը արդարացավ և ցեղակրոն շարժումը ԱՄՆ-ում՝ Նժդեհի Հ.Յ.Դ.-ից հեռացումով, սկսեց տեղատվություն ապրել։ Իսկ 1941 թվականի հուլիսին Չիկագոյում գումարված ամերիկահայ Ցեղակրոն Ուխտերի 8-րդ պատգամավորական ժողովը որոշեց կազմակերպությունը վերանվանել «Ամերիկայի Հայ երիտասարդաց դաշնակցություն»։ Վերանվանումը բացատրվում էր նրանով, որ իբր ցեղակրոնների հակառակորդները ամերիկյան շրջանակներում տարածում էին, թե նրանք նացիստական ցեղապաշտության դավանակիցներ ու գործակիցներ են և, միաժամանակ, դժվար էր օտարներին բացատրել «ցեղակրոն» բառի նշանակությունը[3]։

Կառուցվածք

Կազմակերպության միավորը Ուխտն էր, որն ուներ առնվազն յոթ անդամ։ Ցեղակրոն Ուխտերի ղեկավար վերին մարմինը Կենտրոնական վարչությունն էր, որն ընտրվում էր պատգամավորական ժողովի կողմից. վերջինս գումարվում էր տարին մեկ անգամ։ Կենտրոնական վարչության նիստերին մասնակցում էր Հ.Յ.Դ. ԿԿ-ի որևէ անդամ՝ մեկ ձայնի իրավունքով[3]։

Ուխտերը կազմակերպում էին ըենկերական հավաքույթներ, հայոց պատմության նյութի վրա՝ ցեղային ինքնաճանաչմանը նպաստող ասուլիսներ, ինչպես նաև՝ մարզանք, զբոսանք և այլն։ Ուխտերի ժողովներին կամ հավաքույթներին հայերենը պարտադիր էր։ Ուխտերի ներսում առկա էր խիստ կարգապահություն։ Ուխտակիցների միջև գործում էր «Բոլորը մեկի և մեկը մյուսի համար» սկզբունքը։ Ցեղակրոն Ուխտերը ներդաշնակ հարաբերություններ էին պաշտպանում Հայկական Կարմիր Խաչի, Դաշնակցության Հեղափոխության միության և նման այլ հաստատությունների հետ, որոնք համակրում էին ցեղակրոն շարժմանը[3]։

Կազմակերպության պաշտոնական տոներն էին՝ Ցեղակրոնության օրը (հունվարի 14-ին) և Դրոշակի օրը (օգոստոսի 10-ին)։ Ցեղակրոնները պարտավոր էին նաև մասնակցել Հայոց սգատոնին՝ ապրիլի 24-ին, Հայաստանի Դեմոկրատական Հանրապետության անկախության օրվան՝ մայիսի 28-ին և Դաշնակցության օրվան՝ հոկտեմբերի առաջին շաբաթ օրը[3]։

Ցեղակրոն Ուխտեր կազմակերպությունը ուներ իր Ծրագիր-Կանոնագիրը և հավատամքը։

Խորհրդանշաններ

Ուխտերի նշանաբանն էր. «Հայաստանը՝ հայերին»։ Ուխտերի խորհրդանշանն առյուծն էր[3]։

Ցեղակրոն Ուխտերի առաջին պատգամավորական ժողովում «Հառաջ, նահատակ» հայտնի քայլերգը (խոսք՝ Գևորգ Կառավարենցի, երաժշտություն՝ Բարսեղ Կանաչյանի) ընդունվեց՝ իբրև կազմակերպության քայլերգ, իսկ «Հայրենիք» անգլերեն շաբաթաթերթը՝ իբրև ցեղակրոնների պաշտոնական մարմին։

Անդամակցություն

Ցեղակրոն Ուխտերի անդամակցում էին ցեղակրոնության հավատամքը ընդունող երկսեռ հայորդիներ[3]։

Տես նաև

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.