From Wikipedia, the free encyclopedia
Ցախաքլորաորս (լատին․՝ Accipiter gentilis), ճուռակների ընտանիքին պատկանող թռչուն, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Ցախաքլորաորս | |
Ցախաքլորաորս | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Թռչուններ (Aves) |
Կարգ | Ճուռականմաններ (Accipitriformes) |
Ընտանիք | Ճուռակներ (Accipitridae) |
Ցեղ | Իսկական սակռներ (Accipiter) |
Տեսակ | Ցախաքլորաորս (A. gentilis) |
Միջազգային անվանում | |
Accipiter gentilis | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ Տաքսոնի տարածվածությունը |
Տարածված է Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Դանիայում, Պորտուգալիայում, Հունաստանում և Սիրիայում։ Գրեթե ամբողջ հանրապետությունում հանդիպում է անտառային գոտում[1]։
Այս թռչունը գերադասում է խիտ բացատներով անտառները՝ որս կատարելով առավելապես անտառներում, որտեղ և բնադրում է[1]։
Քիչ տարածված, նստակյաց տեսակ է, որն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում «Least Concern» կարգավիճակով և գնահատվում է որպես խոցելի տեսակ։ Նախնական գնահատման համաձայն՝ ներկայումս Հայաստանում բնության մեջ հանդիպում է մոտ 40-60 զույգ[1]։
Վտանգման հիմնական գործոններ են հանդիսանում մարդկանց կողմից ուղղակի հետապնդումը, գիշատիչ թռչունների մերձարևելյան շուկայի զարգացումը, ինչը բերում է որսագողությանը, վաճառքի կամ տնային պայմաններում թռչնին պահելու համար։
«Սևան» և «Դիլիջան» ազգային պարկերում, նաև «Խոսրովի անտառ» արգելոցում բնադրվում է առնվազն 3 զույգ։ Հավանական է այս տեսակի ներկայությունը «Շիկահող» արգելոցում[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.