Տևտոնական միաբանություն
From Wikipedia, the free encyclopedia
Տևտոնական միաբանություն, ձևավորվել է պրուսական հողերի վրա տևտոնական ասպետների` 1224 թվականի Խաչակրաց արշավանքների ժամանակ հաղթանակների արդյունքում։ 1237 թվականին Լիվոնյան եղբայրության Քրիստոսի զինվորները դառնում են տևտոնական միաբանության կաթոլիկական և պետական ռազմական կազմակերպություն, և նրանց վերահսկվող տարածքը նույնպես մտնում է միաբանության կառավարության կազմի մեջ։ 1346 թվականին Դանիայի թագավորը միաբանությանն է վաճառում դանիական հերցոգության տարածք Էստոնիան։ Ինքնիշխանության ֆորմալ փոփոխությունը կայանում է 1346 թվականի նոյեմբերին։ Գրյունվալդի ճակատամարտում պարտությունից հետո՝ 1410 թվականին, սկսվում է Տևտոնական միաբանության անկումը։ Լիվոնյան հողերը առանձնացվում են`ստեղծելով Լիվոնյան կոնֆեդերացիա։
Արագ փաստեր
| ||||
| ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Մալբորկ 1308-1454 | |||
Կրոն | Կաթոլիկություն |
Փակել