Տփղիսի ամիրայություն
վարչական միավոր / From Wikipedia, the free encyclopedia
Տփղիսի ամիրայություն (արաբ․՝ إمارة تفليس՝ «իմառաթ Թիֆլիս», վրաց.՝ თბილისის საამირო` Թբիլիսի սաամիրո), վարչաքաղաքական ինքնուրույն միավոր Արաբական խալիֆայության կազմում։ Մտնում էր Արմինիա կուսակալության մեջ` 736-885 թվականներին։ 885-1122 թվականներին պահպանել է ինքնուրույնությունը, սակայն ընդունել Հայ Բագրատունիների և Վրաց Բագրատիոնիների գերիշխանությունը։
| ||||
Քարտեզ | ||||
Քարտեզ2 | ||||
| ||||
Քարտեզ3 | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Տփղիս (Թբիլիսի) | |||
Մակերես | 80.000 (750) | |||
Մակերես | 5.000 (1050) | |||
Լեզու | արաբերեն, վրացերեն, հայերեն | |||
Կրոն | Վրաց ուղղափառ եկեղեցի, Հայ Առաքելական եկեղեցի | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | Միապետություն | |||
Դինաստիա | Շուաբիներ, Շեյբանիներ, Ջաֆարիներ | |||
Պետության գլուխ | ամիրա | |||
Պատմություն | ||||
- Թբիլիսիի գրավում | 735 | |||
- Ամիրայի ապստամբություն | 853 | |||
- Թբիլիսիի ազատագրում | 1122 |
Տփղիսի ամիրայությունը գոյատևել է շուրջ 4 դար՝ 736-1122 թվականները։ Սկզբնական շրջանում նրա հսկողության տակ են եղել ժամանակակից Վրաստանի կենտրոնական և արևելյան շրջանները, Աղվանքի արևմուտքը, ինչպես նաև Մեծ Հայքի նահանգներից Տայքը, Գուգարքը և Ուտիքը։
9-րդ դարում ստեղծվում է Տայքի կյուրոպաղատությունը, ապա նաև անջատվում են այլ հայկական գավառներ։ Անկախ իշխանություններ են ստեղծվում նաև Քարթլիում, Կախեթի մարզում, Հերեթում։ Ամիրայի իշխանությունը դառնում է ձևական, երբ 885 թվականին հիմնադրվում է Բագրատունիների թագավորությունը։ 10-11-րդ դարերում այն սահմանափակվում էր Թիֆլիս քաղաքի շրջակայքով։ 1080 թվականից սկսած քաղաքը ղեկավարում էր տեղի ավագանին, իսկ 1122 թվականի ազատագրումից հետո այն միացվում է Վրացական թագավորությանը և դառնում մայրաքաղաք։
Ամիրայությունը ղեկավարում էին Օմայյան արքայատոհմի ճյուղ Շուաբիների ներկայացուցիչները, ապա՝ Սահակ ամիրայի ապստամբությունից հետո, Շեյբանիները և Ջաֆարիները։ Վարչատարածքային միավորը և ամիրայի նստավայրը Թբիլիսին էր, որը ժամանակի հայկական աղբյուրներում կոչվում էր «Տփղիս», իսկ արաբերենում՝ համապատասխան հնչյուններ չունենալու արդյունքում՝ «Թիֆլիս»։
Ամիրան ենթարկվում էր Արմինիայի ոստիկանին, սակայն նրան նշանակում էր անմիջապես խալիֆը[1]։