![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/6d/%2528Trujillo%2529_IMG_20191227_135035_%252849504553798%2529_%2528cropped%2529.jpg/640px-%2528Trujillo%2529_IMG_20191227_135035_%252849504553798%2529_%2528cropped%2529.jpg&w=640&q=50)
Տրուխիլիո (Կասերես)
From Wikipedia, the free encyclopedia
Տրուխիլիո (իսպ.՝ Trujillo)քաղաք և համայնք Իսպանիայում՝ Էստրեմադուրա ինքնավարության Կասերես պրովինցիայում, որի կազմի մեջ մտնող շրջաններից (կոմարկաներից) մեկի վարչական կենտրոնն է։ Զբաղեցնում է 655 քառակուսի կիլոմետր տարածք; 2017 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 9.274[3]: Պրովինցիայի վարչական կենտրոնից՝ Կասերես քաղաքից հեռավորությունը 47 կիլոմետր է։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Տրուխիլիո | |||
իսպ.՝ Trujillo[1] | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Համայնք | Կասարես | ||
Մակերես | 655 կմ² | ||
ԲԾՄ | 564±1 մետր | ||
Բնակչություն | ▼8605 մարդ (2023)[2] | ||
Ժամային գոտի | UTC+1 | ||
Փոստային դասիչ | 10200 | ||
Ավտոմոբիլային կոդ | CC | ||
Պաշտոնական կայք | trujillo.es(իսպ.) | ||
| |||
Տրուխիլիոյի պատմական կենտրոնում պահպանվել են միջնադարի և Վերածննդի դարաշրջանների բազմաթիվ մեծարժեք կառույցներ։ Այդ հանգամանքը, ինչպես նաև հյուրանոցային զարգացած ցանցը (գործում են շուրջ երեք տասնյակ հարմարավետ հյուրանոցներ)[4] նպաստել են, որ քաղաքը դառնա զբոսաշրջային կենտրոն։ Տրուխիլիոն միաժամանակ առևտրի տարածաշրջանային կենտրոն է։
Ամեն տարի մայիսին այստեղ անց է կացվում պանրի ազգային փառատոն։