![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/a4/Nelumbo_Nucifera_fruit_-_botanic_garden_Adelaide.jpg/640px-Nelumbo_Nucifera_fruit_-_botanic_garden_Adelaide.jpg&w=640&q=50)
Տրիպոֆոբիա
From Wikipedia, the free encyclopedia
Տրիպոֆոբիա (հուն․՝ τρύπα` «փոս, անցք» և հուն․՝ φόβος ՝ «վախ» բառերից), ֆոբիա (ինտենսիվ, իռացիոնալ վախ կամ անհանգստություն) անկանոն նախշերից կամ փոքր անցքերի ու թմբերի փնջից[3][4]։ Այն պաշտոնապես չի համարվում հոգեկան խանգարում[1] և գիտական գրականության մեջ հազվադեպ է հանդիպում[5][6]։ Թեև կատարվել են տրիպոֆոբիայի ընդամենը մի քանի հետազոտություններ։ Ըստ հետազոտողների՝ այն հետևանք է կենսաբանական հանկարծակի զզվանքի, ինչը կապված է տրիպոֆոբ ձևերի՝ վտագի կամ հիվանդության նմանեցման հետ, ուստի կարող է ունենալ էվոլյուցիոն հիմքեր[1]։ Ենթադրվում է, որ տրիպոֆոբիա տերմինը ստեղծվել է 2005 թվականին, առցանց ֆորումի մասնակիցների կողմից[5]։ Այդ ժամանակից սկսած տրիպոֆոբիա հասկացությունը դարձավ հայտնի սոցիալական լրատվամիջոցներում[5]։