From Wikipedia, the free encyclopedia
Տրամաբանական-փիլիսոփայական տրակտատ, ՏՓՏ (գերմ.՝ Logisch-Philosophische Abhandlung), ավստրաանգլիացի փիլիսոփա Լյուդվիգ Վիտգենշթայնի կողմից կենդանության օրոք հրատարակած աշխատություններից խոշորագույնը։ Համարվում է 20-րդ դարի ամենաազդեցիկ աշխատություններից մեկը։
Տրամաբանական-փիլիսոփայական տրակտատ գերմ.՝ Logisch-Philosophische Abhandlung | |
---|---|
Հեղինակ | Լյուդվիգ Վիտգենշթայն |
Տեսակ | գրավոր աշխատություն, Դիսերտացիա և գրական ստեղծագործություն |
Ժանր | էսսե և փիլիսոփայական գրականություն |
Թեմա | փիլիսոփայություն |
Բնօրինակ լեզու | գերմաներեն |
Էջեր | 75 |
Երկիր | Ավստրիա |
Հրատարակման տարեթիվ | 1921, 1922 և 1929 |
Թարգմանիչ | Ֆրենկ Ռեմսի և Չարլզ Քեյ Օգդեն |
Tractatus Logico-Philosophicus Վիքիպահեստում |
Գիրքը լույս է տեսել գերմաներենով 1921 թվականին, առաջին անգամ թարգմանվել է անգլերեն 1922 թվականին Չարլզ Քեյ Օգդենի կողմից (Ֆրենկ Ռամսեյի մասնակցությամբ), հետո թարգմանվել է նաև Դ. Փիրսի և Բ. Մաքգիննեսի կողմից 1961 թվականի հրատարակման համար[1]։
Տրակտատը գրվել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ճակատային փիլիսոփայական նամակների հիման վրա[2], չնայած Տրակտատի մտահղացումը ծագել էր ավելի վաղ։ Տրակտատի շատ առանցքային դրույթներ այս կամ այն աստիճանով ներկա են ճակատային օրագրերում։ Տրակտատը առաջին անգամ հրատարակվել է Գերմանիայում 1921 թվականին։
Տրակտատը կազմված է յոթ հիմնական դրույթներից և դրանց մեկնաբանություններից[1][3].
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.