From Wikipedia, the free encyclopedia
Տրակայի պատմական ազգային պարկ պետական նշանակության պահպանության տարածք Լիտվայի հարավ-արևելքում՝ Տրակայի շրջանում։ Գլխավոր քաղաքը Տրակայն է` մայրաքաղաք Վիլնյուսից 25 կմ հեռավորության վրա։ Հանդիսանում է Եվրոպայի միակ պատմական ազգային պարկը[1][2]։ IUCN-ի դասակարգմամբ՝ Տրակայը II կատեգորիայի պարկ է[3]։
Տրակայի պատմական ազգային պարկ | |
---|---|
Կատեգորիա ԲՊՀՄ — II (Ազգային պարկ) | |
Տեղագրություն | Լիտվա, Տրակայի շրջան |
Կոորդինատներ | 54°38′20″ հս․. լ. 24°56′10″ ավ. ե.HGЯO |
Տարածք | 82 կմ² |
Հիմնադրված է | 1992 |
Կայք | tinp.lt/index.html/ |
Trakai Historical National Park Վիքիպահեստում |
Ներկայիս պատմական ազգային պարկի տարածքը պարունակում է Տրակայ քաղաքը և Հին Տրակայ գյուղը, որոնք բարձրարժեք են Լիտվայի պատմության համար[4]։
Տրակայի պատմական ազգային պարկը հիմնադրվել է 1992 թվականին Լիտվայի վերականգնողական սեյմի կողմից՝ նպատակ ունենալով պահպանել Լիտվայի պատմական պետականության մշակութային հուշարձանները, ինչպես նաև իսկական բնական շրջակայքը։ Այն Եվրոպայի միակ պատմական ազգային պարկն է։ 2003 թվականի հուլիսի 8-ին ազգային պարկը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության օբյեկտների ցանկում[1][2]։
Ազգային պարկը գտնվում է Լիտվայի Հանրապետության հարավարևելյան մասում՝ մայրաքաղաք Վիլնյուսից 25 կմ դեպի արևմուտք։ Այգին գտնվում է Ձուկիա բարձրավանդակում՝ ծովի մակարդակից 102-228 մ բարձրության վրա։ Գտնվում է Ձուկիայի արևելքում, պատմական Տրակայ քաղաքի կենտրոնում։ Պարկի տարածքը 8200 հա է։ Այստեղ կան ավելի քան 32 լճեր, որոնք զբաղեցնում են 1400 հա տարածք։ Դրանցից ամենամեծն են Գալվեն (361 հա), Սկաիստիսը (286 հա), Բերնարդինան (88 հեկտար) և Տոտորիշիուն (76 հեկտար)[1][2]։
Քաղաքը շրջապատված է խառը՝ լայնատերև և փշատերև անտառներով (3900 հա), որոնք արևելքում իրենց տեղը զիջում են ճահիճներին ու բլուրներին, իսկ հյուսիսում և արևմուտքում՝ հովիտներին։ Այս լանդշաֆտը իդեալական պայմաններ է ստեղծում բուսական և կենդանական աշխարհի բազմազանության համար, այդ թվում՝ համաեվրոպական նշանակության տեսակների, ինչպես նաև հազվագյուտ տեսակների լիտվական և եվրոպական ցուցակներում հայտնված տեսակների համար[1]։
Ազգային պարկի տարածքում կան մեծ թվով տեսարժան վայրեր, որոնցից հիմնականներն են[1].
Պատմական ազգային պարկի ամենամեծ զբոսաշրջային գրավչությունը թանգարանն է, որը հիմնադրվել է 1962 թվականին Տրակայ կղզային ամրոցում, որը վերականգնվել է ավերակներից 1955-1987 թվականներին։ Զբոսաշրջիկների կողմից ամենահաճախ այցելվող վայրերից են նաև Ուժուտրակիս Տիշկևիչի կալվածքը, Տրակայի Հին քաղաքը (ներառյալ թերակղզու ամրոցը) և Վարնիկայի կրթական արահետը[1][7]։ Ամրոցը կառուցվել է կարաիմյան ոճով[8]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.