![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/c2/Tupolev_Tu-154M%252C_BosnaAir_AN0268915.jpg/640px-Tupolev_Tu-154M%252C_BosnaAir_AN0268915.jpg&w=640&q=50)
Տու-154-ի ավիավթար Շպիցբերգենում
From Wikipedia, the free encyclopedia
ՏՈՒ-154-ի ավիավթար Շպիցբերգենում (հայտնի է նաև որպես Օպերա լեռան աղետ (նորվ.՝ Operafjell-ulykken, ռուս.՝ Катастрофа Ту-154 на Шпицбергене), ավիավթար, որը տեղի է ունեցել 1996 թվականի օգոստոսի 29-ին։ «Վնուկովո ավիաընկերություն» Տու-154Մ մարդատար ինքնաթիռը իրականացնում էր VKO2801 Մոսկվա - Լոնգյիր չվերթը։ Ինքնաթիռում գտնվում էին 130 ուղևոր և անձնակազմի 11 անդամ։ Չվերթը չարևտերային էր՝ նախատեսված «Արկտիկուգոլ» ընկերության համար, որը Շպիցբերգենում շահագործում է քարածուխի հանք։ Ինքնաթիռի ուղևորները հանդիսանում էին «Արկտիկուգոլի» աշխատակիցներ, որոնք բնակվում էին Բարենցբուրգ և Պիրամիդա բնակավայրերում։ Սվալբարդի օդանավակայանում վայրէջք կատարելուն նախապատրաստվելիս ինքնաթիռը բախվում է Օպերա լեռանը՝ օդանավակայանից 14.2 կմ հեռու։ Վթարի հետևանքով բոլոր ուղևորները, այդ թվում՝ անձնակազմի անդամները զոհվում են։
«Վնուկովո» ավիաընկերության 2801 չվերթ | |
---|---|
![]() Վթարի ենթարկված ՏՈՒ-154 ինքնաթիռը (RA-85621) | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Տեսակ | Ավիավթար |
Թվական | Օգոստոսի 29 1996 |
Ժամանակ | 10:22 CEST (08:22 UTC) |
Բնութագրում | Հարվածել է լեռան լանջին |
Պատճառ | Անձնակազմի սխալ[1] |
Վայր | , , ![]() |
Չվերթ | VKO2801 |
Թռիչքի վայր | ![]() |
Վերջնական կետ | ![]() |
Զոհվածներ | 141 |
Վիրավորներ | 0 |
Aviation Safety Network ID | 19960829-0 |
Օդանավ | |
Մոդել | Տու-154Մ |
Ավիաընկերություն | ![]() |
Կողային համար | RA-85621 |
Արտադրման թվական | Հունվարի 14 1987 |
Ուղևորներ | 130 |
Անձնակազմ | 11 |
Կենդանի մնացած | 0 |
![]() | |
![]() | |
![]() |
Շպիցբերգենում տեղի ունեցած ՏՈւ-154Մ ինքնաթիռի աղետը համարվում է Նորվեգիայի զոհերի քանակով ամենամեծ օդային աղետը։ «2801» չվերթի վթարը «Արկտիկուգոլ» ընկերությանը պատկանող Պիրամիդա բնակավայրի փակման և ամայացման պատճառ դարձավ։ Վթարից հետո տեղի ունեցան մի քանի դատական գործընթացներ, որպեսզի որոշվի զոհերի հարազատներին տրվող փոխհատուցման չափը։