Տուն (բնակարան)
Բնակեցման ինքնուրույն միավոր, բնակելի տարածք, որն օգտագործվում է մշտական կամ ոչ մշտական բնակության համար / From Wikipedia, the free encyclopedia
Տուն կամ բնակարան, բնակեցման ինքնուրույն միավոր, բնակելի տարածք, որն օգտագործվում է մշտական կամ ոչ մշտական բնակության համար` անհատի, ընտանիքի, տնային տնտեսության կամ մի քանի ընտանիքների համար։ Հաճախ այն մեկհարկանի բնակելի շինություն է, բնակարան որևէ շենքում կամ այլընտրանքային շարժական տուն[Ն 1], տուն-նավակ, տանիքածածկ, յուրդ կամ այլ դյուրակիր ապաստան։ Շատ երկրներում, ըստ սահմանադրական իրավունքի սկզբունքի՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի[1] 12-րդ հոդվածում ամրագրված իրավունքով նշվում է տան անձեռնմխելիությունը՝ որպես անհատի ապաստան և բնակարան։
Տները սովորաբար լինում են տարբեր նշանակության սենյակներով՝ տարածքներ և հարմարություններ քնելու, սնունդ պատրաստելու, ուտելու և հիգիենայի համար։ Մարդկանց ավելի մեծ խմբեր կարող են ապրել բնակարանային կոոպերատիվում, ծերանոցում, մանկատանը, հանգստավայրում կամ նմանատիպ այլ բնակավայրերում ու հաստատություններում։ Տնային տնտեսության մեջ կան նաև գյուղատնտեսական նշանակության հողեր և տնային տնտեսությունների համար հարմարություններ։ Այն դեպքում, երբ բնակելի տները գնային առումով մատչելի չեն, մարդիկ կարող են ապրել ոչ ֆորմալ կիսաքանդ տներում, ապօրինի կառույցնեոում, երբեմն՝ ցեխից ու փայտից պատրաստված քառակուսիներում, որոնք գտնվում են սողանքներում և քաղաքների ոչ հարմարավետ տարածքներում։ Ընդհանուր առմամբ, «տունը» համարվում է աշխարհագրական տարածք, ինչպիսիք են քաղաքը, գյուղը, արվարձանը, մեծ բնակավայրը կամ երկիրը։