Էդուարդո Գոնսալվես դե Անդրադե (բրազ.-պորտ.՝ Eduardo Gonçalves de Andrade, հունվարի 25, 1947(1947-01-25)[1], Բելու Օրիզոնտի, Բրազիլիա[2], առավել հայտնի է որպես Տոստաո[4] (պորտ.՝ Tostão), բրազիլացի ֆուտբոլիստ, հարձակվող[5][6]։ Հանդես է եկել «Ամերիկա Մինեյրո», «Կրուզեյրո» և «Վասկո դա Գամա» ակումբներում։ Բրազիլիայի հավաքականի կազմում անցկացրել է 65 հանդիպում և խփել 35 գոլ։
1970 թվականի աշխարհի չեմպիոն։ 1971 թվականի Հարավային Ամերիկայի լավագույն ֆուտբոլիստ, «Կրուզեյրո» ակումբի պատմության լավագույն ռմբարկու[7] ՊՍՀՖՖ-ի վարկածով 20-րդ դարի Հարավային Ամերիկայի լավագույն խաղացողների շարքում զբաղեցնում է 14-րդ տեղը։ World Soccer ամսագրի վարկածով 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստների շարքում զբաղեցնում է 55-րդ տեղը, Placar ամսագրի վարկածով Տոստաոն 48-րդ տեղում է։ Ընդգրկվել է նաև 20-րդ դարի լավագույն խաղացողների ցանկում՝ ըստ Voetbal International-ի[8]։