From Wikipedia, the free encyclopedia
Տոնե Պարտլիչ (սլովեներեն՝ Tone Partljič. օգոստոսի 5, 1940, Մարիբոր, Սլովենիա), սլովենիացի արձակագիր, թատերագիր, քաղաքական գործիչ։ 1990-ից 2004 թվականների միջակայքում եղել է Սլովենիայի Ազգային ժողովի պատգամավոր, 1994 թվականից՝ Սլովենիայի ազատական-ժողովրդավարական կուսակցության անդամ։ 1983-1987 թվականներին՝ Սլովենիայի գրողների ընկերակցության (ասոցիացիայի) նախագահ[1]։
Տոնե Պարտլիչ | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 5, 1940 (84 տարեկան) |
Ծննդավայր | Մարիբոր, Սլովենիա |
Մասնագիտություն | գրող, քաղաքական գործիչ, ուսուցիչ, դրամատուրգ և սցենարիստ |
Քաղաքացիություն | Սլովենիա և ՀՍՖՀ |
Կուսակցություն | Սլովենիայի լիբերալ դեմոկրատիա |
Պարգևներ | |
Զավակներ | Mojca Partljič? |
Tone Partljič Վիքիպահեստում |
Ծնվել է Մարիբորում, մանկությունն ու պատանեկությունն անցկացրել ծննդավայրի մոտ գտնվող Պեսնիցա պրի Մարիբորու ավանում։ Սովորել է Մարիբորում, ստացել սլովեներենի և անգլերենի ուսուցչի որակավորում, 1965 թվականից ուսուցչություն է արել, հետագայում անցել գրական աշխատանքի, հանդես եկել որպես թատերագիր, այնուհետև իր ուժերը փորձել է նաև արձակում։ Տարիներ անց դարձել է նախ՝ Սլովենիայի ազգային թատրոնի, ապա՝ Լյուբլյանայի քաղաքային թատրոնի գեղարվեստական ղեկավար։ Իր հեղինակած երգիծական թատերգությունների համար 1980 թվականին արժանացել է Պրեշերենի հիմնադրամի մրցանակի[2]։ 2016 թվականին նրան՝ ստեղծագործական իր ողջ գործունեության համար շնորհվել է Պրեշերենյան մրցանակ, որը ստեղծագործող անհատների համար Սլովենիայում սահմանված ամենաբարձր պարգևն է[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.