![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/0d/Nobel2008Economics_news_conference1.jpg/640px-Nobel2008Economics_news_conference1.jpg&w=640&q=50)
Տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակ
From Wikipedia, the free encyclopedia
Տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակ, պաշտոնապես՝ Տնտեսագիտական գիտությունների բնագավառում Ալֆրեդ Նոբելի հիշատակին նվիրված Շվեդիայի պետական բանկի մրցանակ (շվեդ.՝ Sveriges Riksbanks pris i ekonomisk vetenskap till Alfred Nobels minne), Շվեդիայի բանկի կողմից հիմնադրված մրցանակ՝ նվիրված Ալֆրեդ Նոբելի հիշատակին, որը շնորհվում է տնտեսագիտական գիտությունների բնագավառում նվաճումների համար։ Հանդիսանում է տնտեսագիտության բնագավառում ամենահեղինակավոր մրցանակը։ Ի տարբերություն հանդիսավոր մրցանակաբաշխության ժամանակ Նոբելյան դափնեկիրներին շնորհվող մյուս մրցանակների՝ այս մրցանակը չի հանդիսանում Ալֆրեդ Նոբելի ժառանգությունը։ Մրցանակը հիմնադրվել է 1969 թվականին։ 2013 թվականի վերջի դրությամբ այս մրցանակի դափնեկիր են դարձել 74 տնտեսագետ[1]։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/a5/Nobelprize_Award_Ceremony_2010.jpg/640px-Nobelprize_Award_Ceremony_2010.jpg)
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/0d/Nobel2008Economics_news_conference1.jpg/640px-Nobel2008Economics_news_conference1.jpg)
Տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկրի անունը հայտարարվում է յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի երկրորդ երկուշաբթի օրը։ Մրցանակաբաշխության արարողությունը տեղի է ունենում Ստոկհոլմում յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 10-ին Ստոկհոլմի քաղաքապետարանում։