Տյոնսբերգ
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Տյոնսբերգ (նորվ.՝ Tønsberg), կոմունա Նորվեգիայի Վեստֆոլդ ֆյուլքեում։ Վեստֆոլդ ֆյուլքեի վարչական կենտրոնն է։ Արևմուտքից սահմանակից է Ստոկե, հյուսիս-արևմուտքից Ռե, հյուսիսից Հորտեն, արևելքից Օսլո-ֆյորդին և հարավից Նյոտերյոյ կոմունաներին։
Տյոնսբերգ նորվ.՝ Tønsberg | |||
---|---|---|---|
| |||
Երկիր | Նորվեգիա | ||
Կարգավիճակ | Նորվեգիայի կոմունաներ | ||
Մտնում է | Վեստֆոլդ | ||
Վարչկենտրոն | Տյոնսբերգ | ||
Պետեր Բերգ | |||
Հիմնական լեզու | Բուկմոլ | ||
Բնակչություն (2008) | 39021 (21 տեղ) | ||
Տարածք | 106.58 (381 տեղ) | ||
Հիմնադրված է | 871 թ. | ||
Սահմանակցում է | Stokke Municipality?, Re Municipality?, Հորթեն, Nøtterøy?, Færder Municipality?, Սանեֆյորդ, Հոլմեսթրանդ և Լարվիկ | ||
Ժամային գոտի | UTC+1 | ||
ISO 3166-2 կոդ | 0704 | ||
Փոստային ինդեքսներ | 3101–3127 | ||
tonsberg.kommune.no | |||
Համաձայն Սնորրի Սթուրլուսոնի գրքի՝ Տյոնսբերգը հիմնադրվել է նախքան Հաֆրսֆյորդի ճակատամարտը, որը տեղի է ունեցել 871 թվականին։ Այս վկայության շնորհիվ Տյոնսբերգ կոմունայի վարչական կենտրոն Տյոնսբերգ քաղաքը համարվում է Նորվեգիայի ամենահին բնակավայրը։ 1970-ական թվականներին քաղաքի հին հատվածում իրականացվել են պեղումներ, սակայն քաղաքի հին լինելու որևէ ապացույց չի հայտնաբերվել։
Տյոնսբերգը եղել է Նորվեգիայի քաղաքական կենտրոնը։ Այստեղ են գտնվել ութ եկեղեցիներ, ինչը դարձրել է այն նաև կրոնական կենտրոնան։ 1536 թվականին Տյոնսբերգում տեղի է ունեն մեծ հրդեհ, որը ոչնչացնում է քաղաքի մեծ մասը։ Այդ պատահարից հետո այն կորցրել է իր կարևոր դիրքը Նորվեգիայում։ Սկսած 17-րդ դարից այն վերստին սկսում է կրկին զբաղեցնել կարևոր դիրք, հատկապես առևտրի և կետորսության ոլորտներում։
Ներկայումս Տյոնսբերգը ունի կարևոր դերակատարություն առևտրի և վարչատարածքային կառավարման ոլորտներում։ Ամռան ամիսներին այն դառնում է Նորվեգիայի զբոսաշրջային հիմնական վայրերից մեկը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.