պորտուգալացի ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Տյագու Կարդոզո Մենդիշ (պորտ.՝ Tiago Cardoso Mendes, առավել հայտնի է որպես Տյագու, մայիսի 2, 1981[3][4][5], Վիանա-դու-Կաշտելու), պորտուգալացի ֆուտբոլիստ, իսպանական Ատլետիկո Մադրիդի կիսապաշտպան։ Եվրո 2004 թ.-ի փոխչեմպիոն։
Տյագու Մենդիշ պորտ.՝ Tiago Mendes | ||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||
Ամբողջական անուն | Տյագու Կարդոզո Մենդիշ | |||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Պորտուգալիա | |||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 2, 1981 (43 տարեկան) | |||||||||||||||||||||||
Ծննդավայր | Վիանա դու Կաշտելու, Պորտուգալիա | |||||||||||||||||||||||
Հասակ | 184 սմ[1] | |||||||||||||||||||||||
Քաշ | 75 կգ[1] | |||||||||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | |||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Ատլետիկո Մադրիդ | |||||||||||||||||||||||
Համար | 5 | |||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Պարգևներ
| ||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
1999 թվականին Տյագուն միացել է «Բրագա» ակումբին։ Հաջորդ մրցաշրջանում նա արդեն խաղում էր հիմնական կազմում։ Տյագուն օգնեց թիմին առաջնությունում զբաղեցնել 4-րդ տեղը և նվաճել Եվրոպայի Լիգայի ուղեգիր։
2001 թվականին նա տեղափոխվեց «Բենֆիկա»։ 2002-03 մրցաշրջանը Տյագույի համար դարձավ լավագույններից մեկը, նա խփեց 13 գոլ, իսկ ակումբը դարձավ Պորտուգալիայի փոխչեմպիոն։ 2004 թվականին Տյագուն օգնեց ակումբին նվաճել Պորտուգալիայի գավաթը։
2004 թվականի հուլիսի 20-ին 15 միլիոն եվրոյի դիմաց Տյագուն տեղափոխվեց «Չելսի»։ Չնայած 2004-05 մրցաշրջանի առաջին խաղը բաց թողնելուն՝ նա դարձավ թիմի հիմնական խաղացողներից մեկը։ Դեբյուտային մրցաշրջանում Տյագուն խաղաց 51 խաղ և խփեց 4 գոլ, իսկ «Չելսին» հաղթեց առաջնությունը և Ֆուտբոլային լիգայի գավաթը։ 2005 թվականի օգոստոսին Մայքլ Էսսյենի «Չելսի» տեղափոխվելը սահմանափակեց նրա խաղային պրակտիկան։ Դրանից հետո նա լքեց ակումբը և տեղափոխվեց «Լիոն»։
Ֆուտբոլիստի տրանսֆերը ֆրանսիացիների համար 10 միլիոն եվրո արժեցավ։ «Լիոնում» նա միանգամից դարձավ թիմի հիմնական խաղացող, իր առաջին մրցաշրջանում խաղալով 37 խաղ և խփելով 7 գոլ, իսկ 2006 թվականի ապրիլի 1-ին «Տրուայի» դարպասին խփած գնդակի շնորհիվ «Լիոնը» 5-րդ անգամ անընդմեջ դարձավ Ֆրանսիայի չեմպիոն։ Մամադու Դիարրայի՝ «Ռեալ Մադրիդ» տեղափոխվելուց հետո, նա ակումբում սկսեց ավելի մեծ դեր խաղալ և երկրորդ անգամ դարձավ Ֆրանսիայի չեմպիոն։
2007 թվականի հունիսի 21-ին 13 միլիոն եվրոյի դիմաց Տյագուն տեղափոխվեց «Յուվենտուս», սակայն Թուրինում կարիերան չհաջողվեց։
2010 թվականի հունվարի 8-ին Տյագուն վարձակալական իրավունքներով մինչև 2009-10 մրցաշրջանի ավարտը տեղափոխվեց իսպանական «Ատլետիկո Մադրիդ»[6]։ 2010 թվականի օգոստոսի 16-ին խաղացողը նորից մինչև 2010-11 մրցաշրջանի ավարտը վարձակալվեց «Ատլետիկոյում»[7][8]։ 2011 թվականի հուլիսի 19-ին «Յուվենտուսը» հայտարարեց, որ ֆուտբոլիստի հետ պայմանագիրը խզվել է[9]։ Նախորդ երկու մրցաշրջաններում խաղացողը թուրինյան ակումբում խաղացել էր 53 խաղ։ 2011 թվականի հուլիսի 20-ին նա «Ատլետիկո Մադրիդի» հետ կնքեց երկտարյա պայմանագիր[10]։
Երիտասարդական հավաքականում իր լավ խաղի համար նա 2002 թվականի նոյեմբերին հրավիրվել է Պորտուգալիայի ազգային հավաքական՝ խաղալու Շոտլանդիայի դեմ ընկերական խաղում։ Եվրո 2004 թ.-ին ընդգրկված է եղել հավաքականի կազմում, սակայն նա չի խաղացել ոչ մի խաղ։ «Լիոնում» իր լավ խաղի համար նա հրավաիրվել է խաղալու Մունդիալ 2006-ում։ Մրցաշարում խաղացել է 5 խաղ, իսկ պորտուգալացիները հասել են կիսաեզրափակիչ, որտեղ պարտվել են Ֆրանսիային։ Հավաքականում իր առաջին գոլը խփել է 2007 թվականի մարտի 28-ին, Սերբիայի հավաքականի դարպասին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.