Դիեգո Վելասկեզի նկար From Wikipedia, the free encyclopedia
Տղամարդու կիսադեմ (իսպ.՝ Cabeza de muchacho), իսպանացի նկարիչ Դիեգո Վելասկեսի նկար։ Գտնվում է Էրմիտաժում (Սանկտ Պետերբուրգ)[2]։
Տղամարդու կիսադեմ | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Դիեգո Վելասկես |
տարի | 1618 |
բարձրություն | 39,5 սանտիմետր[1] |
լայնություն | 35,5 սանտիմետր[1] |
ստեղծման վայր | Իսպանիա[1] |
ժանր | դիմապատկեր |
նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
գտնվում է | Պետական Էրմիտաժ[1] |
հավաքածու | Պետական Էրմիտաժ |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ |
Նկարում պատկերված է սևահեր տամարդ` ոչ մեծ բեղերով։ Նրա դեմքը զարմանք է արտահայտում։ Հագել է դեղին վերնազգեստ` սպիտակ օձիքով։ Նկարի ներքևի ձախ հատվածում կարմիր ներկով գրառում կա` 4145, որը համապատասխանում է Էրմիտաժի առաջին ձեռագիր տեղեկամատյանի թվահամարին (համարակալումը սկսվել է 1797 թվականին)։
Նկարը ստեղծվել է 1616-1617 թվականներին։ Պետական Էրմիտաժի` իսպանական գեղանկարության հատվածի պահառու Լ. Կագանեն նկարի թվագրումը մեկնաբանել է հետևյալ կերպ.
Կենցաղային ժանրի նկարներ Վելասկեսը նկարել է պատանեկության տարիքում, երբ ապրել է Սևիլիայում։ Այս շրջանում նա տարվել է լուսաստվերային նկարելաոճով։ Թավ գեղնկարչությունը, հագուստի հագեցած դեղին գույնը մազերի սև գույնի համադրությամբ, վառ լուսավորված դեմքը խորապես մուգ ֆոնին, լույսի եռանկյունին վզի հատվածում կտրուկ ընդգծել են ճակատի կնճիռները, որոնք բնորոշ են Վելասկեսի` ավելի վաղ շրջանի նկարներին[3]։ - Լյուդմիլա Կագանե |
Նկարի վաղ շրջանի պատմությունը հատնի չէ. այն Էրմիտաժի համար ձեռք է բերվել Ամստերդամում անգլիացի բանկիր Ու. Կուզվելտի հավաքածուից` «Իսպանացու կիսադեմը» անունով[4]։
1860-1861 թվականներին նկարը նայել է գերմանացի քննադատ Գուստավ Ֆրիդրիխ Վաագենը, ով Էրմիտաժ էր հրավիրվել խորհրդակցության նպատակով։ Հետազոտությունների արդյունքում նա նկարն անվանել է «Երիտասարդ գյուղացու դիմանկար». հենց այս անունով էլ այն հրապարակվել է մինչև 1958 թվականը, երբ կերպարի բնորոշումը որպես գյուղացու անհիմն են համարել, քանի որ Վելասկեսը հիմնականում նկարել է քաղաքային կենցաղը։ Հենց այդ ժամանակ էլ նկարին տրվել է ներկայիս պաշտոնական անունը` «Տղամարդու կիսադեմ»։ Վաագենը նկարի հեղինակային պատկանելությունը վերագրել էր Ֆրանսիսկո Սուրբարանին, չնայած նաև մատնանշել էր, որ նկարը տարբերվում է այդ նկարչի այլ գործերից[5]։ 1912 թվականին որոշ կասկածանքով նկարը վերագրվել է Վելասկեսին, իսկ 1913 թվականին ապացուցվել է կերպարի նմանությունը հեղինակի` Էրմիտաժում և Բուդապեշտում պահվող այլ նկարների կերպարների հետ[6]։ Ամեն դեպքում, հետագայում ևս բազմիցս հարցականի տակ է դրվել նկարի հեղինակային պատկանելությունը Վելասկեսի վրձնին. հենց Էրմիտաժում մի քանի անգամ փոխվել է նկարի պատկանելությունը` Վելասկեսից մինչև նրա վարպետանոցի աշակերտներ[7]։
1975 թվականին հրատարկվել է նկարի ռենտգենային պատկերը, որից նկատելի է դառնում, որ գեղանկարչական վերին շերտի տակ առկա է տղամարդու մեկ այլ պատկեր` բաց բերանով։ Ի. Լևինայի կարծիքով այստեղ որոշակի նմանություն կա Վելասկեսի «Երաժշտական եռյակ» նկարի կենտրոնական կերպարի հետ. այդ նկարը պահվում է Բեռլինի պատկերասրահում[8]։
Ներկայումս մասնագետերի մեծ մասը հաստատում է նկարի պատկանելությունը Վելասկեսի վրձնին։
Գրականության մեջ նկարը հաճախ էտյուդ է համարվում, սակայն դա իրականում այդպես չէ։ Փաստացի կերպով այս նկարը մի հատված է Վելասկեսի մեծածավալ նկարից, որը չի պահպանվել։ Հենց դրանով է բացատրվում կերպարի դեմքի արտահայտությունը. ամենայն հավանականությամբ նա բազմամարդ տեսարանով նկարի ներկայացուցիչ է, որտեղ առկա է եղել շփում այլ մարդկանց հետ։ Նկարի հետազոտության ժամանակ Էրմիտաժի ռեստավրացիոն վարպետանոցներում պարզվել է, որ կտավը կտրված է բոլոր չորս կողմերից, ընդ որում կտավի միայն աջ կողմի եզրերն ունեն հին նկարակալի վրա քաշած լինելու հետքեր[9]։ Դրա անուղղակի վկայությունն է նաև Վելասկեսի «Նախաճաշ» նկարը Բուդապեշտի Կերպարվետի թանգարանում։ Այդ նկարում աջից պատկերված է կերպար, որը զգալի նմանություն ունի էրմիտաժյան նկարի կերպարի հետ (նմանությունն առկա է թե' դեմքի արտահայտության մեջ, թե' հագուստում)[10]։
Ներկայումս նկարը մշտական ցուցուդրություն ունի Էրմիտաժում, սակայն այն պարբերաբար ներկայացվում է ցուցահանդեսնորում, որոնք կազմակերպվում են աշխարհի տարբեր թանգարաններում (1991 թվականին Սեուլում, 1994 թվականին Տուրկուում, 1996 թվականին Էդինբուրգում, 2001—2002 թվականներին Սևիլիայում և Մադրիդում, 2005—2006 թվականներին Սևիլիայում և Բիլբաոյում, 2009 թվականին Պավիայում, 2010 թվականին Սարատովում, 2011 թվականին Կազանում, 2013 թվականին Վիբորգում)[11]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.