![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/24/Tirso_de_molina.jpg/640px-Tirso_de_molina.jpg&w=640&q=50)
Տիրսո դե Մոլինա
իսպանացի գրող / From Wikipedia, the free encyclopedia
Գաբրիել Տիրսո դե Մոլինա, (իսպ.՝ Tirso de Molina, իսկական անունը՝ Գաբրիել Տելես (իսպ.՝ Gabriel Téllez, ոչ ուշ քան մարտի 29, 1579, մարտի 24, 1583(1583-03-24)[1], 1583[2][3] կամ 1570[4][4][5], Մադրիդ, Կաստիլիա և Լեոն[6] - մոտ փետրվարի 20, 1649(1649-02-20)[6] կամ մարտի 12, 1647(1647-03-12)[1], Ալմասան, Կաստիլիա և Լեոն), իսպանացի դրամատուրգ։ Սովորել է Ալկալա դե Էնարեսի համալսարանում։ Բարձր պաշտոններ է վարել մերսենարյան միաբանությունում, որի պատմագիրն է դարձել 1632 թվականներից։ Առաջին գիրքը՝ «Տոլեդյան վիլլաներ» (1621-1624), ժանրային առումով մոտ է հովվերգական վեպին։ 1627-1636 թվականներին Տիրսո դե Մոլինան հրատարակել է պիեսների 5 ժողովածու։ Երրորդ գրքի առաջաբանում նշել է, որ ինքը հեղինակ է 400 պիեսի (պահպանվել է շուրջ 90)։ Գրել է պատմական, աստվածաշնչային և սրբախոսական թեմաներով պիեսներ, կրոնափիլիսոփայական դրամաներ, ինչպես նաև կատակերգություններ։ Տիրսո դե Մոլինան զարգացրել է Լ․ Ֆ․ դե Վեգա Կարպիոյի Վերածննդի դրամայի սկզբունքները։ Միաժամանակ, նրա ստեղծագործության մեջ, որ արդեն բարոկկոյի դարաշրջանին էր պատկանում, արտահայտվել է մարդկային բնության հանդեպ հումանիստական հավատի կորուստը և հիասթափությունը սիրուց։ Տիրսո դե Մոլինաի պիեսներում մարմնավորվել է ամենայն ինչի անստույգ, թատերական և խաբուսիկ լինելու գաղափարը։ Նրա առավել նշանավոր դրաման է «Սևիլյան աղմկարարը կամ Քարե հյուրը» (1619-1920․հրտատակվել է 1630, որտեղ համաշխարհային գրականության մեջ առաջին անգամ մշակվել է Դոն ժուանի մասին ավանդազրույցը։
Տիրսո դե Մոլինա իսպ.՝ Tirso de Molina | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | իսպ.՝ Gabriel José López y Telléz |
Ծնվել է | ոչ ուշ քան մարտի 29, 1579, մարտի 24, 1583(1583-03-24)[1], 1583[2][3] կամ 1570[4][4][5] |
Ծննդավայր | Մադրիդ, Կաստիլիա և Լեոն[6] |
Վախճանվել է | մոտ փետրվարի 20, 1649(1649-02-20)[6] կամ մարտի 12, 1647(1647-03-12)[1] |
Վախճանի վայր | Ալմասան, Կաստիլիա և Լեոն |
Գերեզման | Ալմասան |
Գրական անուն | Tirso de Molina |
Մասնագիտություն | դրամատուրգ, բանաստեղծ, գրող և պատմաբան |
Լեզու | իսպաներեն |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Կրթություն | Ալկալայի համալսարան |
Գիտական աստիճան | աստվածաբանության դոկտոր |
Ժանրեր | պոեզիա, թատրոն և կատակերգություն |
Գրական ուղղություններ | բարոկկոյի գրականություն |
![]() | |
![]() |