From Wikipedia, the free encyclopedia
Տիպ 59 (չինարեն՝ 59式, անգլ.՝ Type 59), խորհրդային Տ-54 տանկի բազային ստեղծված 1950-ականների չինական միջին տանկ։
Տիպ 59 | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Դասակարգ | մարտական մեքենայի մոդել |
Երկիր | Չինաստան |
Քաշ, տ. | 36 |
Անձնակազմ | 4 |
Պատմություն | |
Արտադրող | Ներքին Մոնղոլիայի առաջին մեքենաշինական ընկերություն |
Արտադրման թվականներ | 1961-1987 |
Շահագործման սկիզբ | 1959 |
Արտադրվածների քանակ | մոտ 6000 |
Օգտագործող | |
Մարտեր | Հնդկաստան-Պակիստան հակամարտություն և պատերազմներ[1] և Վիետնամի պատերազմ[1] |
Չափեր | |
Կորպուսի լայնություն, մմ | 3270 |
Բարձրություն, մմ | 2750 |
Կլիրենս, մմ | 425 |
Զրահապատում | |
Զրահի տիպ | պողպատե գրտնակած և ձուլածո հոմոգենիկ |
Կորպուսի ճակատ (վերև), մմ/աստ. | 100 |
Կորպուսի ճակատ (ներքև), մմ/աստ. | 100 |
Կորպուսի կող, մմ/աստ. | 80 |
Կորպուսի հետևամաս, մմ/աստ. | 30-45 |
Հատակ, մմ | 20 |
Կորպուսի տանիք, մմ | 30 |
Աշտարակի ճակատ, մմ/աստ. | 200 |
Աշտարակի կողկ, մմ/աստ. | 80 |
Աշտարակի հետևամաս, մմ/աստ. | 65 |
Սպառազինություն | |
Թնդանոթի տրամաչափ և մակնիշ | 100-մմ Տիպ 59 |
Թնդանոթի մարտական լրակազմ | 34 |
Նշանոցներ | շարժական |
Գնդացիրներ | 1 × 12,7-մմ Տիպ 54, 2 × 7,62-մմ Տիպ 59Տ |
Շարժականություն | |
Շարժիչի տեսակ | V-աձև շարժիչ, cylinder?, դիզելային և liquid cooling? |
Շարժիչի հզորություն, ձիաուժ | 520 |
Արագությունը խճուղով, կմ/ժ | 48 |
Կախոցի տիպ | ինդիվիդուալ տորսիոնային |
Հաղթահարվող բարձունք, աստ. | 30 |
1949 թվականին քաղաքացիական պատերազմի ավարտից հետո Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ժողովրդաազատագրական բանակը կանոնավոր էր, սակայն սպառազինության մեծ մասը բարոյապես հնացել էր կամ շտապ վերանորոգում էր պահանջում։ Դա վերաբերում է նաև Չինաստանում առկա Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի տանկերին, որոնք արտադրվել են ամերիկացիների կամ ճապոնացիների կողմից։ Հետագայում ԽՍՀՄ-ից Չինաստան է մատակարարվել մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա, այդ թվում Տ-34-85 տանկը, 100-մմ տրամաչափով ՍՈւ-100 հրետանային ինքնագնաց կայանքը, ԲՏՌ-40 և ԲՏՌ-152 զրահամեքենաները։ 1950-ական թվականների սկզբին հաջորդեց մեծ թվով տեխնիկայի մատակարարման նոր ալիք, այս անգամ հիմնականում Տ-54 տանկեր, որի արտադրությունն ավելի ուշ հաստատվել է Չինաստանի կողմից «Տիպ 59» անվան տակ։ Չինաստանի Բաոտոու գործարանում արտադրված առաջին տանկերի սարքավորումները թույլ էին՝ բացակայում են 100-մմ կայունացման համակարգը և գիշերային տեսանելիության սարքը։ Սակայն ավելի ուշ այդ տանկերը զինվել են գիշերային տեսանելության սարքերի ինֆրակարմիր ճառագայթումներով հրամանատարի, նշանառուի և վարորդի համար, ինչպես նաև թնդանոթի կայունացման համակարգով։ Տանկի առջևի հատվածում տեղադրված և թնդանոթի հետ միացված 7,62-մմ գնդացիր նշվում էին որպես Տիպ 59Տ, իսկ 12,7-մմ տրամաչափի խորհրդային ԴՇԿ գնդացիրը, որը տեղադրված է լյուկի մոտ, ստացել է Տիպ 54 նշանակումը։ Բրիտանական MEL ընկերությունը տեղակայել է ոչ մեծ քանակությամբ գիշերային տեսանելիության սարքեր Տիպ 59 տանկերի վրա՝ ներառյալ վարորդի շրջադիտակը, ինչպես նաև նշանոցները հրամանատարի և նշանառուի համար։ Ավելի ուշ բազմաթիվ այդպիսի տանկեր նկատել են ներսում տեղադրած լազերային հեռաչափերով։
Տիպ 59 տանկին փոխարինման է եկել Տիպ 69 տանկը, որը ստեղծվել է նույն բազայի վրա։ Դրա հիմնական տարբերությունը համարվում էր 100-մմ հարթափող թնդանոթի կիրառությունը 100-մմ ակոսավոր թնդանոթի փոխարեն։ Այնուհետև ստեղծվել է Տիպ 79 տանկը, որն արտադրվում էր ոչ մեծ թվով 1980-ական թվականներին։ Սակայն մինչ այդ տվյալ տանկերը արդեն հասցրել էին սպառել իրենց ռեսուրսները, ինչի արդյունքում Տիպ 79 տակի արտադրության հետ զուգահեռ Չինաստանը սկսել է նոր տակի նախագծումը։ Այդ տանկն է դարձել 1988 թվականին հայտնված Տիպ 80 տանկը։
Այս տանկը կարելի է տեսնել հայտնի World of Tanks առցանց խաղի[17] 8-րդ մակարդակում պրեմիումային տանկի դերում, ինչպես նաև մի շարք կրակային խաղերում և այլ ռազմավարություններում։
Հարկ է նշել, որ զրահատեխնիկայի մարտավարատեխնիկական բնութագիրը և դրա կիրառության առանձնահատկությունները բազմաթիվ համակարգչային խաղերում հաճախ իրականությունից հեռու են։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.