Տիխուանայի կարտել
From Wikipedia, the free encyclopedia
Տիխուանայի կարտել (իսպ.՝ Cártel de Tijuana), թմրակարտել և Մեքսիկայի առաջատար քրեական բանդայի առաջատարներից մեկը[1]։ Այս կարտելը գործում է հիմնականում երկրի հյուսիսարևմտյան մասում (Ստորին Կալիֆոռնիա) և համարվում է Մեքսիկայից Ամերիկայի Միացյալ Նահանգներ կոկաին տեղափոխող խոշորագույն կարտելներից մեկը[2]։
Տիխուանայի կարտել | |
---|---|
![]() | |
Տեսակ | մեքսիկական կարտել |
Հիմնադրված | 1987 |
Գլխադասային գրասենյակ | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Տեղագրություն | ![]() (Ստորին Կալիֆոռնիա) ![]() |
Անվանված է | Տիխուանա |
Անձնակազմ | 1000 մարդ |
Հիմնադիր | Միգել Գալիարդո |
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/72/Cartel_de_Tijuana_%28mapa%29.jpg/640px-Cartel_de_Tijuana_%28mapa%29.jpg)
Կարտելը ներկայումս ունի հիմնականում 1000 անդամներ, որոնք ապրում են Մեքսիկայում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Կարտելի հիմնադիրն է Միգել Անխել Ֆելիքս Գալյարդոն, ով նաև համարվում է Սինալոա կարտելի պարագլուխներից մեկը[3][4]։
Տիխուանայի կարտելը 1990-ականներին և 2000-ի սկզբին դարձել է Մեքսիկայում ամենահզոր խմբավորումներից մեկը։ Իր հզորության գագաթնակետի ժամանակ կարտելը ներթափանցել էր Մեքսիկայի իրավապահ մարմիններ ու դատական համակարգ։
Այն վերահսկել է թմրանյութերի փոխադրումը։ Կարտելը վատ համբավ է ունեցել բռնությունների կիրառման հետևանքով։