Տիեզերքի համաձայնագիր
From Wikipedia, the free encyclopedia
Տիեզերքի համաձայնագիր (Outer Space Treaty) կամ Տիեզերական տարածության համաձայնագիր, պաշտոնապես՝ Տիեզերական տարածության, այդ թվում՝ Լուսնի և այլ երկնային մարմինների հետազոտման և օգտագործման մեջ պետությունների գործունեությունը կարգավող սկզբունքների մասին պայմանագիր (Treaty on PrincipԼes Governing the Activities of States in the ExpԼoration and Use of Outer Space, incԼuding the Մoon and Other CeԼestiaԼ Bodies), միջազգային պայմանագիր, որը կազմում է միջազգային տիեզերական իրավունքի հիմքը։ Պայմանագիրը ստորագրել են ԱՄՆ, Միացյալ Թագավորություն և Խորհրդային Միություն 1967 թվականի հունվարի 27-ին, և այն ուժի մեջ է մտել 1967 թվականի հոկտեմբերի 10-ին։
2021 թվականի փետրվարի դրությամբ, պայմանագրի կողմեր են 111, իսկ 23 երկրներ ստորագրել են պայմանագիրը, բայց վավերացումը չեն ավարտել[1]։ Բացի այդ, Թայվանը, որը ներկայումս ճանաչված է ՄԱԿ-ի անդամ 14 երկրների կողմից, պայմանագիրը ստորագրել (1967 հունվարի 27) և վավերացրել է (1970 հուլիսի 24)[2] նախքան՝ Չինաստանի հանրապետության աթոռը Չինաստանին (ՉԺՀ) փոխանցելու մասին 1971 թվականի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի քվեարկությունը[3]։
Տիեզերական տարածության պայմանագրի հիմնական կետերն արգելում են տիեզերքում միջուկային զենքի տեղադրումը, սահմանափակում է՝ Լուսինը և բոլոր այլ երկնային մարմիններն օգտագործել միայն խաղաղ նպատակներով և սահմանում է, որ տարածքն ազատ է բոլոր ազգերի հետազոտությունների և օգտագործման համար, բայց որ ոչ մի ազգ չի կարող հավակնել տիեզերական տարածության կամ որևէ երկնային մարմնի ինքնիշխանությանը։ Տիեզերական տարածության պայմանագիրը չի արգելում ռազմական գործողությունները տիեզերքում, ռազմական տիեզերական ուժերը կամ տարածքի զինումը, բացառությամբ տարածության մեջ զանգվածային ոչնչացման զենքի տեղադրման, ռազմաբազաների ստեղծման, զենքի փորձարկման և երկնային մարմինների վրա ռազմական մանևրների անցկացման[4][5]։ Այն հիմնականում ոչ սպառազինության համաձայնագիր է և սահմանափակ և երկիմաստ կանոնակարգեր է առաջարկում ավելի նոր տիեզերական գործունեության համար, ինչպիսիք են Լուսնի ռեսուրսների և աստղակերպերի արդյունաբերական յուրացումը[6][7][8]։