From Wikipedia, the free encyclopedia
Տիբո V Բարի դը Բլուա (ֆր.՝ Thibaut V le Bon de Blois, 1130-հունվարի 20, 1191), Բլուայի, Շատոդենի և Շարտրի դուքս 1152-1191 թվականներին։ Բլուայի, Շամպանի և Շարտրի դուքս Տիբո II Մեծի և Մատիլդա Կարինտիացու որդին։ Եղել է Լյուդովիկոս VII-ի կնոջ՝ թագուհի Ադել Շամպայնցու, Հենրիխ I Շամպանցու, Գիլոմ Սպիտակաձեռնի, Էտիեն դը Սանսերի, Ագնես դը Բլուայի, դը Բար կոմսուհու և Բուրգունդիայի դքսուհի Մարիա դը Բլուայի եղբայրը։
Տիբո V դը Բլուա հոլ.՝ Thibaut V de Blois | |||
| |||
---|---|---|---|
1152 - 1191 | |||
Նախորդող | Տիբո IV | ||
Հաջորդող | Լուի դը Բլուա | ||
| |||
1152 - 1191 | |||
Նախորդող | Տիբո IV | ||
Հաջորդող | Լուի դը Բլուա | ||
| |||
1152 - 1191 | |||
Նախորդող | Տիբո IV | ||
Հաջորդող | Լուի դը Բլուա | ||
| |||
1153 - 1191 | |||
Նախորդող | Ռաուլ I դը Վերմանդուա | ||
Հաջորդող | տիտղոսը վերացել է | ||
Մասնագիտություն՝ | ազնվական | ||
Դավանանք | քրիստոնյա | ||
Ծննդյան օր | 1130 | ||
Վախճանի օր | հունվարի 20, 1191 | ||
Վախճանի վայր | Աքքա, Աքարայի մոտակայք, Հյուսիսային մարզ, Իսրայել | ||
Թաղված | Pontigny Abbey | ||
Դինաստիա | Բլուա-Շամպայնների տուն | ||
Քաղաքացիություն | Ֆրանսիա | ||
Հայր | Տիբո IV | ||
Մայր | Մատիլդա Կարինտիացի | ||
Ամուսին | Սիբիլ դը Շատո Ռետար, Ալիսա Ֆրանսիացի | ||
Զավակներ | Լուի դը Բլուա, Մարգարիտ դը Բլուա, Ադելաիդա, Իզաբելա | ||
1152 թվականին նա դարձավ Ֆրանսիայի սենեշալ։ Այդ տարում հոր մահից հետո ժառանգում է Շարտրի և Բլուայի դքսությունները։ Նրա ավագ եղբայր Հենրիխ I-ը ժառանգում է Շամպայնի դքսությունը, իսկ փոքր եղբորը՝ Էտիենին, հասնում է Սանսերի դքսությունը։
Տիբոն մեծ մասամբ ապրում էր Շարտրում, որտեղ վերանորոգեց և ամրացրեց քաղաքի պատերը։
Տիբոն առաջին անգամ ամուսնացավ Սիբիլ դը Շատո Ռենարի հետ, որի միջոցով դարձավ դը Շատո Ռենարի սենյոր։ Նրա մահվանից հետո Տիբոյի քույր Ադել Շամպանցին նրան ամուսնացրեց Ադելի խորթ դստեր, Լյուդովիկոս VII-ի և Ալիենոր Ակվիտանցու դուստր Ալիքս Ֆրանսիացու հետ[1]։
Երիտասարդ թագավոր Ֆիլիպ II-ի դեմ ապստամբության ժամանակ, որին մասնակցում էին Ֆրանսիայի խոշոր ավատատերերից շատերը, այդ թվում՝ Տիբոյի մեծ եղբայրը՝ Հենրիխ I-ը, նա միացավ ապստամբներին, բայց հետո հաշտվեց արքայի հետ և նրա հետ մասնակցեց Խաչակրաց երրորդ արշավանքին։ 1190 թվականի ամռանը Տիբոն ժամանեց Սուրբ Երկիր։
Մահացել է 1191 թվականի հունվարի 20-ին Աքքայի պաշարման ժամանակ։
Տիբոն, Հենրին և Ֆիլիպը մահացել է մանուկ հասակում.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.